«Ապրելու երկիր»-ը պատրաստվում է 2026-ի ընտրություններին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի համապետական ընտրություններին ընդառաջ ակտիվացել են նաեւ արտախորհրդարանական ուժերը։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ իրենց գործունեությունը հիմնականում ծավալվում է մարզերում, մասնավորապես՝ Փարաքարում, Նոյեմբերյանում, Տաթեւում, որտեղ կուսակցությունն արդեն իշխանություն ունի։ Առաքելյանի խոսքով՝ հանդիպումների եւ քննարկումների նպատակը թիմի ընդլայնումն ու նոր համախոհների ներգրավումն է. «Մենք վստահ ենք, որ կան բազմաթիվ կարող անհատներ, որոնք պետք է պատասխանատվություն ստանձնեն այս ծանրագույն իրավիճակում։ Նպատակն էլ խորհրդարանական ընտրություններին պատրաստ լինելն է»։ Մեսրոպ Առաքելյանը նշեց՝ թեկնածուի հարցը դեռեւս որոշված չէ. «Ժամանակ ունենք առավել արդյունավետ մեխանիզմով հանդես գալու համար», – ասաց նա՝ չբացառելով նաեւ այլ ուժերի հետ համախմբումը, եթե լինի արժեքների ու գաղափարների շուրջ համակարծություն։ Փողոցային պայքար այս պահին չեն պլանավորում, բայց նաեւ չեն բացառում։ Անդրադառնալով Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրին՝ Առաքելյանը ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը բաց է թողել բացառիկ հնարավորությունը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցը տեղում բարձրացնելու համար։ «Գերիների վերադարձի համար սա լավագույն շանսն էր։ Մենք արդեն հույս չունենք ՀՀ իշխանություններից եւ աշխատում ենք միջազգային հանրության հետ՝ ներկայացնելով ինչպես Ռուբեն Վարդանյանի, այնպես էլ մյուսների վերաբերյալ կեղծ դատավարությունները։ Միջազգային ճնշումն այս պահին միակ հնարավորությունը կլինի մեր գերիներին ազատելու համար», – նշեց նա»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 245 անգամ
Լրահոս
Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am