Փաշինյանի բացահայտ ավտորիտարիզմը, այն արձանագրում է վտանգների մասին․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Բացահայտ ավտորիտարիզմ
«Կառավարությունը ես եմ, եթե կան տարբեր կարծիքներ՝ թող դիմում գրեն կամ ես նրանց կհեռացնեմ»։
«Ժողովուրդը պետք է վերջնականապես կտրի և արմատախիլ անի Քոչարյանի ու Սարգսյանի քաղաքական լեզուները»։
Վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունները երկակի վտանգ են արձանագրում։
Առաջինը՝ բացահայտ ավտորիտարիզմի դրսևորում է, երբ կառավարությունը այլևս չի դիտարկվում որպես կոլեգիալ մարմին, այլ մեկ անձի կամքի կույր կատարող։
Երկրորդը՝ ոչ թե քաղաքական մրցակցության հայտարարություն է, այլ ընտրությունների ելքը կանխորոշելու հրահանգ։ Փաշինյանը ոչ թե ժողովրդին է թողնում ընտրության ազատություն, այլ արդեն իսկ «գծում» է արդյունքը՝ իր ընդդիմախոսներին «արմատախիլ անելու» ձևակերպմամբ։
Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ խնդիրը ոչ թե Քոչարյանի կամ Սարգսյանի անձն է, այլ ընդհանրապես ցանկացած այլակարծության հանդեպ Փաշինյանի անհանդուրժողականությունը։
Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում իշխանությունը քայլ առ քայլ հեռանում է ժողովրդավարությունից և հաստատում է ավտորիտար կառավարման մոդել, որտեղ բազմակարծությունը վտանգ է համարվում, իսկ ընտրությունները՝ մանիպուլյացիայի գործիք»։