Ազատամարտիկ Սարգիսը այսօր քաղբանտարկյալ է․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Հաճախ եմ ասում, որ նիկոլական ռեժիմի շատ զոհերի մասին հանրությունը տեղյակ չի լինում։
Ահա՛ հերթական օրինակը․ արժանապատիվ հայ, շիտակ մարդ, ազատամարտիկ Սարգիս Մելքոնյանը (ըստ գործի նյութերի՝ Բասենցյան): Որևէ կուսակցության անդամ չէ։ Որևէ քաղաքական ուժի չի հարում։ Պարզ հայ մարդ է։
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի վճռով 2024թ. հոկտեմբերի 25-ին դատապարտվել է երկու ամիս «կարճաժամկետ ազատազրկման»՝ բռնության կոչի քաղաքական հոդվածով։ Պաշտպան չի ունեցել։ Ինձ դիմել է արդեն դատապարտվելուց հետո։ Օգնել եմ վճիռը բողոքարկել վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններում, սակայն սպասելիորեն երկու ատյաններում էլ մեղադրական դատավճիռը մնացել է անփոփոխ։
Եվ ահա այսօր եկել են՝ Սարգիսին տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։
Սարգիսը քաղբանտարկյալ է։ Սարգիսն արժանի է, որ իր մասին գոնե իմանանք։ Գոնե»․