Ֆոն դեր Լայենը Թրամփին տեղեկացրել է Կիևում ԵՄ առաքելության շենքին հասցված վնասի մասին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և պատմել երեկ երեկոյան Կիևում տեղի ունեցած պայթյուններից հետո ԵՄ առաքելության շենքին հասցված վնասի մասին։ Նա այս մասին գրել է X-ում։
«Ես խոսել եմ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահի հետ Կիևի վրա կատարված զանգվածային հարձակման մասին, որը հարվածել է նաև մեր առաքելությանը Կիևում», – գրել է ֆոն դեր Լայենը։