Գազայում մեկ օրում 70-ից ավելի մարդ է զոհվել

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 71 պաղեստինցի, ևս 339-ը վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։Միևնույն ժամանակ, նախարարությունը հայտարարել է վերջին 24 ժամվա ընթացքում սովից և թերսնումից ևս 4 մարդու, այդ թվում՝ երկու երեխայի մահվան մասին։

Այսպիսով՝ սովի և թերսնման զոհերի թիվը հասել է 317-ի, որոնց թվում 121-ը երեխաներ են։«Գազայի հատված լրացուցիչ պարենային օգնություն է հասնում, սակայն այն դեռևս բավարար չէ սովը կանխելու համար»,- ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնը։

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմադ բին Աբդ ալ-ռահման ալ-Թանի ափսոսանք է հայտնել, որ միջազգային հանրության կողմից որևէ գործողություն չեն տեսնում Գազայում տեղի ունեցող իրավիճակը դադարեցնելու համար։ «Կատարի Պետությունը և Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը վճռական են Գազայում հրադադարի հասնելու հարցում»,- նշել է նա։Իր հերթին Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդ ալ-Ատին նշել է, որ Պաղեստինի ժողովրդի տեղահանումը ցանկացած պատրվակով բացարձակապես անընդունելի է։

«Իսրայելի անզիջում դիրքորոշումը պահպանվում է, և մենք շարունակում ենք ճնշում գործադրելու մեր ջանքերը՝ համաձայնության հասնելու համար»,- նշել է նա։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է. «Մեր ուժերը ցերեկ ու գիշեր գործում են պատերազմի բոլոր կողմերում՝ հանուն Իսրայելի անվտանգության»։ Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 62966 հազարի, վիրավորվել է 159266 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

դիտվել է 92 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ ուղիղ երկխոսության Հոգեբուժարանից փախուստի դիմած առանձնապես ծանր հանցագործը բռնվեց 20 կարևորագույն ծրագրեր, որոնք իրականացվել են Գարեգին Բ Կաթողիկոսի ջանքերով Ազատամարտիկ Սարգիսը այսօր քաղբանտարկյալ է․ իրավապաշտպան Պետական բյուջեն կառավարվում է այնպես, ինչպես շատերը կառավարում են իրենց անձնական բյուջեն․ Առաքելյան Ադրբեջանական մամուլը նոր դավադրություն է փնտրում Կիևում Ադրբեջանի դեսպանատան մոտ հարձակման մեջ Տեղի կունենա Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհադեսը․ մանրամասներ Սեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին Փաշինյանը ապացուցեց՝ իր համար գոյություն չունի օրենք և իրավունք․ փաստաբան «Մոտակայքում փրկարար չի եղել, որ օգնության գար»․ Քոբուլեթիում ջրահեղձ եղած հայ երիտասարդի նշանածը մանրամասներ է պատմում Միքայել Սրբազանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քաղաքական հետապնդում է իրականացվում. պաշտպանը միջնորդեց արդարացնել Սրբազանին Նիկոլական ուրացում․ Անդրանիկ Թևանյան Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է ռուսական հարվածի հետևանքով Ուկրաինայում իր դեսպանատան շենքի վնասման մասին Գազայում մեկ օրում 70-ից ավելի մարդ է զոհվել Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ Նեթանյահուի հայտարարությունը որևէ ուժ չունի․ Թուրքիայի փոխնախագահ Չարի դեմ այս պայքարում ևս մեկ ճակատամարտ պարտվեցինք, բայց հաղթանակն այլընտրանք չունի․ Բագրատ Սրբազան Արարատի մարզում բախվել են «Opel»-ը և «Volkswagen»-ը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զnհ, 3 վիրшվոր Մոսկվայում ձերբակալվել է Ալիևից Բարեկամության շքանշան ստացած Մամեդ Աղաևը Պետություն–եկեղեցի հարաբերությունների լարված ուղեգիծը.խորհրդային ժառանգությունը և արդի իշխանությունը Ֆոն դեր Լայենը Թրամփին տեղեկացրել է Կիևում ԵՄ առաքելության շենքին հասցված վնասի մասին Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի արձակած hրթիռներից մեկն ընկել է Կիևում Ադրբեջանի դեսպանատնից 100 մետր հեռավորության վրա. ադրբեջանական ԶԼՄ Անկարան պատրաստ է նպաստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի շփումներին. Էրդողան Նախագահ Քոչարյանին ամենաշատը մեղադրում են, թե ինչու միչև հիմա սրանք մեր քաղաքական կյանքում դեռ գոյություն ունեն. Բագրատ Միկոյան Դատախազը պահանջեց Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչել և մեղադրական դատավճիռ կայացնել, դատարանը գնաց ընդմիջման
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am