Չարի դեմ այս պայքարում ևս մեկ ճակատամարտ պարտվեցինք, բայց հաղթանակն այլընտրանք չունի․ Բագրատ Սրբազան

Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը` ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից.

Դուք թաթախեցիք ձեր ձեռքերը արդարների արյան մեջ

Օգոստոսի 21-ին ևս մեկ ավելորդ անգամ փաստվեց ՀՀ արդարադատության չգոյությունը։ Եվ դեռ ավելի ցնցող էր «մեղադրական» եզրակացությունների ուղղակի պատճենված լինելը։ Իսկ Աղվան Արշակյանի դեմ գիշատչային դրսևորումը լիովին արտահայտեց «մեղադրող» կոչվածների դահճային հոգին՝ ամեն գնով ծառայել տիրոջը՝ ուրիշների կյանքի հաշվին իրենց «տունը պահելով»։ Դուք այս օրերին ձեր ձեռքերը թաթախեցիք արդարների արյան մեջ…

Այսու, չարի դեմ այս պայքարում ևս մեկ ճակատամարտ պարտվեցինք, սակայն վստահեցնում եմ, որ հաղթելու ենք պատերազմում՝ որպես բարու, արդարության, ճշմարտության և սիրող հաղթանակ։

Մեր կյանքի թիվ 1 ահաբեկիչը գողացել է իմ, մեր կենսագրությունը, բայց դուք ձեր անարդարությամբ և ապօրինությամբ հարստացնում եք այն։

Եվ հետևաբար «քավ լիցի ինձ պարծենալ այլ բանով, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչն է, որով աշխարհը խաչված է ինձ համար, իսկ ես՝ աշխարհի»։

Ի վերջո և փառք Աստծո, դուք մեզ հավասարապատիվ դարձրեցիք առաքյալներին, մարգարեներին, մեր հայրերին և հենց այսօր Բաքվի բանտերում տառապանքով անցնող մեր եղբայրներին և հենց Իրեն՝ մեր Տեր Հիսուսին, ովքեր դատվում էին այսպես կոչված պետական իշխանությունը յուրացնելու մեղադրանքով։

Եվ դարձյալ պիտի կրկներմ՝ մեզ համար պատիվ է և նախընտրություն այս ճանապարհն անցնել մեր հայրերի հետ, քան բաժին ունենալ ուրացողների հետ։

Սուրբ Ներսես Շնորհալու հետ մենք էլ կրկնում ենք.

«Չար մշակողին, չար սերմանց նորին չորացո զպըտուղն» և սաղմոսի պատգամով.

Նրանք փոշի կդառնան հողմի առջև և Տիրոջ հրեշտակը կնեղի նրանց։

Նրանց ճանապարհները խավարի և գայթակղության մեջ կլինեն և Աստծո հրեշտակը կհալածի նրանց։

Եվ հետևաբար

Հաղթանակն այլընտրանք չունի…

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան

դիտվել է 136 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ ուղիղ երկխոսության Հոգեբուժարանից փախուստի դիմած առանձնապես ծանր հանցագործը բռնվեց 20 կարևորագույն ծրագրեր, որոնք իրականացվել են Գարեգին Բ Կաթողիկոսի ջանքերով Ազատամարտիկ Սարգիսը այսօր քաղբանտարկյալ է․ իրավապաշտպան Պետական բյուջեն կառավարվում է այնպես, ինչպես շատերը կառավարում են իրենց անձնական բյուջեն․ Առաքելյան Ադրբեջանական մամուլը նոր դավադրություն է փնտրում Կիևում Ադրբեջանի դեսպանատան մոտ հարձակման մեջ Տեղի կունենա Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհադեսը․ մանրամասներ Սեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին Փաշինյանը ապացուցեց՝ իր համար գոյություն չունի օրենք և իրավունք․ փաստաբան «Մոտակայքում փրկարար չի եղել, որ օգնության գար»․ Քոբուլեթիում ջրահեղձ եղած հայ երիտասարդի նշանածը մանրամասներ է պատմում Միքայել Սրբազանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քաղաքական հետապնդում է իրականացվում. պաշտպանը միջնորդեց արդարացնել Սրբազանին Նիկոլական ուրացում․ Անդրանիկ Թևանյան Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է ռուսական հարվածի հետևանքով Ուկրաինայում իր դեսպանատան շենքի վնասման մասին Գազայում մեկ օրում 70-ից ավելի մարդ է զոհվել Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ Նեթանյահուի հայտարարությունը որևէ ուժ չունի․ Թուրքիայի փոխնախագահ Չարի դեմ այս պայքարում ևս մեկ ճակատամարտ պարտվեցինք, բայց հաղթանակն այլընտրանք չունի․ Բագրատ Սրբազան Արարատի մարզում բախվել են «Opel»-ը և «Volkswagen»-ը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զnհ, 3 վիրшվոր Մոսկվայում ձերբակալվել է Ալիևից Բարեկամության շքանշան ստացած Մամեդ Աղաևը Պետություն–եկեղեցի հարաբերությունների լարված ուղեգիծը.խորհրդային ժառանգությունը և արդի իշխանությունը Ֆոն դեր Լայենը Թրամփին տեղեկացրել է Կիևում ԵՄ առաքելության շենքին հասցված վնասի մասին Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի արձակած hրթիռներից մեկն ընկել է Կիևում Ադրբեջանի դեսպանատնից 100 մետր հեռավորության վրա. ադրբեջանական ԶԼՄ Անկարան պատրաստ է նպաստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի շփումներին. Էրդողան Նախագահ Քոչարյանին ամենաշատը մեղադրում են, թե ինչու միչև հիմա սրանք մեր քաղաքական կյանքում դեռ գոյություն ունեն. Բագրատ Միկոյան Դատախազը պահանջեց Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչել և մեղադրական դատավճիռ կայացնել, դատարանը գնաց ընդմիջման
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am