Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի արձակած hրթիռներից մեկն ընկել է Կիևում Ադրբեջանի դեսպանատնից 100 մետր հեռավորության վրա. ադրբեջանական ԶԼՄ

Գիշերը Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի արձակած հրթիռներից մեկն ընկել է Կիևում Ադրբեջանի դեսպանատնից 100 մետր հեռավորության վրա: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ ընկած հրթիռը հրդեհի և ուժեղ պայթեցման պատճառ է դարձել։
«Գիշերը Ռուսաստանը ռմբակոծեց Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատունը, բայց մի փոքր վրիպեց։ Ավելի վաղ ռուսները ռմբակոծել էին ադրբեջանական մի քանի նավթաբազաներ:
Այժմ անցել են դեսպանատան վրա բացահայտ ահաբեկչական հարձակումների»,-գրել է լրագրող Դենիս Կազանսկին։