Հորդորում եմ Ավետ Բաբայանին ինձնից հրապարակային ներողություն խնդրել. Արթուր Չախոյան

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջուÙ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ավտոբուս բարձրանալուց բանկային քարտով վճարում ուղեվարձը, իսկ այդ ավտոբուսում գտնվող Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանը հայտարարում է, թե չի վճարել ուղեվարձը և նրան մեղադրում է ստախոսության մեջ։
«Հորդորում եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի Ժ/Պ Ավետ Բաբայանին ինձանից հրապարակային ներողություն խնդրել՝ իր իսկ խոստմանը համաձայն, քանի որ ես ապացուցել եմ, որ վճարել եմ ուղեփոխադրման համար՝ նախքան ինձ տուգանելը։
Հուսով եմ՝ Ավետ Բաբայանը իր խոստումը կկատարի՝ իր իսկ խոստմանը հավատարիմ մնալով և իր տղամարդու խոսքի արժանապատվությունն ու արժեքը պահպանելով»,-գրել է Չախոյանը։