Ռուսաստանը հարվածել է Կիևի «Bayraktar» գործարանին

Կիևի «Bayraktar» գործարանը, որը պատրաստվում էր գործարկման, հրթիռակոծվել է, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Գրանցվել է երկու հարված, որոնք լուրջ վնաս են հասցրել բազմամիլիոնանոց ներդրումներին։
Նշվում է, որ վերջին շաբաթների ընթացքում ուկրաինական բանակը հարված է հասցրել Ռուսաստանին՝ օգտագործելով թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր։