Ոստիկանին մեղադրանք առաջադրվեց 4-8 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով․ Սերգեյ Հարությունյան

Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Բա՜, տղե՛րք, այս «կնամեծար» ոստիկանին մեղադրանք առաջադրվեց 4-8 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով ու գործը կուղարկվի դատարան: Աշոտ Սիմոնյանին խոշտանգած, Լևոն Քոչարյանի նկատմամբ բռնություն գործադրած, զոհվածների ծնողներին անբարոյական կերպով քարշ տված, խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ բռնի ուժ կիրառած և նմանատիպ վայ «ոստիկաններ», հաջորդը դուք եք դատվելու: Վաղեմության վրա հույս չդնեք, այս հոդվածով վաղեմություն չկա»։