«Փաստ». Կառավարությունում որոշել են տարբեր եղանակներով «կուտ տալ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ԿԳՄՍ նախարարը հայտարարել է, որ 5-12-րդ դասարանի երեխաների համար դասագրքերի վարձավճարներից 3000 դրամ հետ կվերադարձվի ծնողներին… եկամուտների համընդհանուր հայտարարագիրը լրացնելու դեպքում։ Ինչո՞ւ է կառավարությունը հանկարծ որոշել նման «բարեգործություն» անել: Պատճառն իրականում այն չէ, որ կառավարությունում մտածում են քաղաքացիների մասին, այլ այն, որ հայմընդհանուր հայտարարագրման համակարգը պարզապես տոտալ ձախողված է:

 Հիշեցնենք, որ մենք հարցում էինք ուղարկել ՊԵԿ ու ստացել պատասխան, որ հուլիսի 10-ի դրությամբ հայտարարագիր էր ներկայացրել 82636 քաղաքացի, այսինքն՝ նման պարտավորություն ունեցողների ընդամենը մոտ 10 տոկոսը:

Մեր ունեցած տեղեկություններով, ներկայում ևս վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ կառավարության համար, և մինչև նոյեմբերի 1-ը, տարբեր հաշվարկներով, հայտարարագիր կներկայացնի առավելագույնը 25 տոկոսը: Ի դեպ, մեզ հետ զրույցում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը նշել էր, որ պետական ամբողջ ապարատը լծված է հայտարարագրման գործընթացին և ահաբեկում է մարդկանց, որպեսզի ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում։ «82636-ն ընդամենը պետական ահաբեկման արդյունք է»,-ասել էր նա։

 Մեր աղբյուրների փոխանցմամբ, հաշվի առնելով, որ նույնիսկ պետական մասշտաբով ճնշումներն անգամ չեն օգնում, կառավարությունում որոշել են տարբեր եղանակներով «կուտ տալ»:

Սոցիալական կրեդիտների վերադարձից բացի, մասնավորաբար, մտածել են նաև դասագրքերի վարձավճարներից 3000 դրամ վերադարձնելու ծրագիրը: Կան տեղեկություններ, որ առաջիկայում նման մի քանի մանր-մունր այլ «բարեգործությունների» մասին ևս կհայտարարեն: Ի դեպ, չի բացառվում, որ փորձեն ևս մեկ անգամ երկարաձգել հայտարարագրման ժամկետը, ընդհուպ մինչև տարեվերջ»։

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Միքայել Սրբազանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քաղաքական հետապնդում է իրականացվում. պաշտպանը միջնորդեց արդարացնել Սրբազանին Նիկոլական ուրացում․ Անդրանիկ Թևանյան Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է ռուսական հարվածի հետևանքով Ուկրաինայում իր դեսպանատան շենքի վնասման մասին Գազայում մեկ օրում 70-ից ավելի մարդ է զոհվել Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ Նեթանյահուի հայտարարությունը որևէ ուժ չունի․ Թուրքիայի փոխնախագահ Չարի դեմ այս պայքարում ևս մեկ ճակատամարտ պարտվեցինք, բայց հաղթանակն այլընտրանք չունի․ Բագրատ Սրբազան Արարատի մարզում բախվել են «Opel»-ը և «Volkswagen»-ը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զnհ, 3 վիրшվոր Մոսկվայում ձերբակալվել է Ալիևից Բարեկամության շքանշան ստացած Մամեդ Աղաևը Պետություն–եկեղեցի հարաբերությունների լարված ուղեգիծը.խորհրդային ժառանգությունը և արդի իշխանությունը Ֆոն դեր Լայենը Թրամփին տեղեկացրել է Կիևում ԵՄ առաքելության շենքին հասցված վնասի մասին Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի արձակած hրթիռներից մեկն ընկել է Կիևում Ադրբեջանի դեսպանատնից 100 մետր հեռավորության վրա. ադրբեջանական ԶԼՄ Անկարան պատրաստ է նպաստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի շփումներին. Էրդողան Նախագահ Քոչարյանին ամենաշատը մեղադրում են, թե ինչու միչև հիմա սրանք մեր քաղաքական կյանքում դեռ գոյություն ունեն. Բագրատ Միկոյան Դատախազը պահանջեց Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչել և մեղադրական դատավճիռ կայացնել, դատարանը գնաց ընդմիջման Ո՞ր հոդվածի պատճառով է Փաշինյանը քննադատել Բայդենի վարչակազմին Սենսացիոն որոշում. լրագրողին հարվածած բերետավորին մեղադրեցին 4-8 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով. Ռուբեն Մելիքյան Հորդորում եմ Ավետ Բաբայանին ինձնից հրապարակային ներողություն խնդրել. Արթուր Չախոյան Հայաստանի պահանջներից մեկը չի ներառվել Ադրբեջանի հետ համաձայնագրի վերջնական տեքստում. Թոմաս դե Վաալ Օգոստոսի 29-ին տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհանդեսը Ռուսաստանը հարվածել է Կիևի «Bayraktar» գործարանին Ոստիկանին մեղադրանք առաջադրվեց 4-8 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով․ Սերգեյ Հարությունյան Նիկոլն այսօր հունից դուրս եկավ․․․ անցնելու է ՔՊ-ում հարցեր պարզելու․ քաղտեխնոլոգ (video) Լիլիթ Մակունցը վերադարձել է․ նա խորհուրդներ կտա Փաշինյանին «Илхам Алиев плюнул на могилу своего отца» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am