ՆԱՏՕ-ն հայտնել է 2025 թ. պաշտպանական ծախսերի գումարը

ՆԱՏՕ-ի երկրների՝ 2025 թվականի պաշտպանական միագումար ծախսերը գնահատվում են 1,404 տրիլիոն դոլար: Այդ մասին ասվում է դաշինքի զեկույցում։
Հրապարակված տվյալների համաձայն՝ 2025 թվականին ԱՄՆ-ի ծախսերը կկազմեն 845 միլիարդ դոլար, իսկ Եվրամիության երկրներինը և Կանադայինը՝ 559 միլիարդ դոլար։
Բացի այդ, զեկույցում նշվում է, որ 2025 թվականին դաշինքի 32 երկրներից 31-ը պաշտպանության վրա կծախսեն ՀՆԱ-ի նպատակային 2%-ը, բացառություն է կազմում Իսլանդիան։