Լրատվամիջոցները պատմել են, թե ինչ է տեղի ունեցել ԱՄՆ-ում Պուտինի այցից հետո

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ալյասկա կատարած այցից հետո ԿՀՎ-ի Ռուսաստանի գծով առաջատար փորձագետը զրկվել է գաղտնի տեղեկատվությանը հասանելիությունից, գրում է Washington Post-ը։
«Այցից չորս օր անց ԿՀՎ աշխատակիցը հանկարծակի հրավիրվել է անվտանգության ծառայության վարչություն։ Այնտեղ նրան տեղեկացրել են, որ նրա՝ գաղտնի տեղեկատվության հասանելիությունը չեղյալ է հայտարարվել։ Մի քանի րոպեում գործակալի 29-ամյա կարիերան ավարտվեց», – ասվում է հրապարակման մեջ։
Լրագրողները նշել են, որ ամերիկյան հետախուզության աշխատակիցը ներգրավված էր պետությունների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներում: