Իսրայելի պաշտպանության բանակը ՀԱՄԱՍ-ի մի քանի թունելներ է ոչնչացրել Գազայի հյուսիսում

Իսրայելի պաշտպանության բանակը օգոստոսի 27-ից մինչև 28-ը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մի քանի թունելներ է ոչնչացրել Գազայի հատվածի հյուսիսի Ջաբալիա քաղաքի շրջանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
«Վերջին օրվա ընթացքում զորքերը ոչնչացրել են մի քանի ստորգետնյա թունելներ, որոնք ՀԱՄԱՍ-ն օգտագործում էր Ջաբալիա քաղաքի շրջանում: Գազայի հատվածի հյուսիսում ԻՊԲ-ն ոչնչացնում է ահաբեկչական վերգետնյա ու ստորգետնյա օբյեկտները», – ասվում է հայտարարության մեջ: