«Արամ Սարգսյանն ընտրել է նիկոլական «քաղաքական կցորդի», քավության նոխազի և քաղաքական սպասարկողի դերը». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընդհանրապես քաղաքականության մեջ լինելու պրակտիկան քաղաքական գործիչներին դարձնում է առավել հասուն ու հաշվենկատ, նրանց կողմից տիրաժավորված կոնտենտը պետք է տարբերվի, ասելիքը լինի կապակցված ու խորքային։ Սակայն միշտ չէ, որ քաղաքականության մեջ տևական ժամանակ եղածներն ունենում են այդ շնորհքը և հաճախ ուղղակի դառնում են նույն քաղաքականության համար պատուհաս։

Ասվածի դասական ներկայացուցիչ է Արամ Զավենիչը, ով իր ասած ցնդաբանությունների ձեռքը կրակն է ընկնում միայն նրա համար, որ սազն առած Նիկոլի արարքներ է գովաբանում ու ամեն ինչ անում՝ նրա կեղտերը մաքրելու համար։

Զավենիչը վերջերս հայտարարել էր, թե իբր «օգոստոսի 8-ի փաստաթուղթը բացառիկ հնարավորություն է տեխնոլոգիական և տնտեսական առաջընթացի համար, իսկ դրանից ճիշտ օգտվելը կուժեղացնի մեր դիմակայունակությունը և, ընդհանրապես, կբացառի պատերազմի հնարավորությունը»․ համաձայնեք, ասվածը ոչ միայն մերկապարանոց է հնչում, այլ նաև բացահայտ ցուցիչ է նրա քաղաքական դիրքավորման։ Ակնհայտ է, որ այստեղ ոչ թե առարկայական վերլուծություն կա, այլ հերթական փորձը՝ սիմվոլիկորեն արդարացնելու և փաթեթավորելու Նիկոլի ձեռամբ արված հերթական վտանգավոր զիջումը։

Ես չեմ լսել, որ նա որևէ գնահատական կամ հոդաբաշխ միտք արտաբերի Նիկոլի հակապետական և հակահայկական յոթնամյա գործունեության մասին։ Լռություն այն ամենի շուրջ, ինչի հետևանքով Հայաստանը կորցրեց Արցախի վերջին պատառը, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ դարձան գաղթականներ, իսկ երկրի անվտանգային համակարգը փլուզվեց։ Այդ լռությունը ինքնին խոսում է շատ ավելին, քան նրա բարձրաձայնած «տեխնոլոգիական առաջընթացի» մասին դատարկ խոսքերը։

Ասեմ ավելին, այսօր Զավենիչի հռետորաբանությունը ոչ մի բանով չի տարբերվում Նիկոլի քարոզչամեքենայի ստանդարտ բառապաշարից․ «պատմական հնարավորություն», «տնտեսական առաջընթաց», «խաղաղության դարաշրջան»։ Սա ոչ թե ինքնուրույն դիրքորոշում է, այլ իշխանական թելադրվածության ավտոմատ կրկնություն։

Ըստ էության՝ առանց երկմտանքի նա ընտրել է նիկոլական «քաղաքական կցորդի», քավության նոխազի և քաղաքական սպասարկողի դերը։ Այս գիծը հուշում է ոչ թե պետականամետ մտածողություն, այլ նեղ կուսակցական ու անձնական շահ, որտեղ իշխանությանը «սպասարկելը» դիտվում է որպես գոյության և քաղաքական դերակատարության միակ միջոց։

Այս պարագայում պարզ է դառնում՝ Արամ Սարգսյանի ցանկացած «վերլուծություն» կամ «նախագծային տեսլական» իրականում ոչ թե ինքնուրույն քաղաքական դիրքորոշում է, այլ նիկոլական օրակարգի հերթական արտաբերման ձև։ Եվ որքան էլ նա փորձի դա ներկայացնել որպես «պատմական հնարավորություն», իրականում դա նրա սեփական քաղաքական անբովանդակության և իշխանական կցորդի դերի հաստատումն է»:

դիտվել է 133 անգամ
Լրահոս
ՆԱՏՕ-ն հայտնել է 2025 թ. պաշտպանական ծախսերի գումարը Ալիևն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են վաշինգտոնյան հանդիպման արդյունքները Կարո՞ղ ա` Փաշինյանն ու Միրզոյանը չեն էլ հասկանում՝ ինչ են բանակցել. Լևոն Զուրաբյան Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ-ի Նելեպովկայի նկատմամբ. ՊՆ Իրանը հայտարարել է, որ եվրոպական երկրները snapback մեխանիզմը գործարկելու իրավական հիմքեր չունեն Ինչ եղանակ է սպասվում սեպտեմբերի 1-ին Լրատվամիջոցները պատմել են, թե ինչ է տեղի ունեցել ԱՄՆ-ում Պուտինի այցից հետո ԵՄ երկրների ԱԳ և պաշտպանության նախարարները կքննարկեն չեզոք երկրից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հ Մինսկի խումբը լուծարելու համատեղ կոչը կարևոր քայլ է խաղաղության գործընթացում․ Ալիև Իսրայելի պաշտպանության բանակը ՀԱՄԱՍ-ի մի քանի թունելներ է ոչնչացրել Գազայի հյուսիսում Վերջին օրերին Գազայում սովից մահացել է առնվազն 121 երեխա Անդրանիկի, Նժդեհի պահած Սյունիքը Նիկոլը կանգնեցրել է ահասարսուռ փորձությունների առաջ․ Կարո Վարդանյան (video) Մոտակայքում փրկարար չի եղել․ մանրամասներ՝ Քոբուլեթիում ջրահեղձ եղած հայ երիտասարդի դեպքից #ՀԻՄԱ․ Ի՞նչ ծանր խոսակցություն է սպասվում Պուտինի հետ․ Փաշինյանը հենց նոր անոնսեց․ Վիգեն Հակոբյան (video) «Խաղաղություն գոռացող պոռնկածին, դավաճան տականքներին եմ ասում»․ Պարույր Հայրիկյան (video) Փաշինյանն ու Աննան թող լա՛վ իմանան՝ հայ երիտասարդն իրենց իմացած դասալիքը չէ․ Հենրիխ Դանիելյան (video) Նիկոլ չէ, 7 միլիոն Նիկոլից լինի․․․ էդ կզածը Սյունիքում պատերազմ է բերում․ Էդուարդ Շարմազանով (video) Կառավարությունը դասական աճուրդով կօտարի պետական գույքը. այն գնահատվել է 425 մլն դրամ Ռուբեն Մելիքյանն աղմկահարույց փաստեր է ներկայացնում (video) «Արամ Սարգսյանն ընտրել է նիկոլական «քաղաքական կցորդի», քավության նոխազի և քաղաքական սպասարկողի դերը». Արմեն Հովասափյան Իսրայելի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Իրանում տիրող իրավիճակը և Գազայի հարցը «Նաիրիտի» քիմիական թափոնների վնասազերծման համար 1,5 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրվի Տավուշի թեմի պարզաբանումը՝ համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ Կիևում գիշերային հրետակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ Այն, ինչ ստորագրվել է Վաշինգտոնում՝ հռչակագիրն է, շրջանակը․ Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am