Կիևում գիշերային հրետակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ռուսական զորքերը օգոստոսի լույս 28-ի գիշերը լայնածավալ հարձակում են սկսել Կիևի վրա, որի հետևանքով վիրավորվել է 38 մարդ։ Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն տելեգրամի իր ալիքում գրել է, որ զոհերի թիվը կարող է աճել։
Կիևի քաղաքապետն իր հերթին հայտնել է, որ Դարնիցկի շրջանում վնասվել են բնակելի շենքեր, այդ թվում՝ հինգհարկանի շենք, որի մի ամբողջ հատվածը ավերվել է։