Այն, ինչ ստորագրվել է Վաշինգտոնում՝ հռչակագիրն է, շրջանակը․ Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տարակուսանքը՝ Նիկոլ Փաշինյանի Չինաստան մեկնելու և Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովին, ու նաև դրանից երկու օր անց Չինաստանում ռազմական շքերթին մասնակցելու կապակցությամբ, խոսում է թերևս քաղաքական իրավիճակի վերաբերյալ պատկերացումների մակերեսայնության մասին։

Թող ներվի իհարկե այդ ձևակերպումը, որովհետև այն օգտագործում եմ առանց որևէ մեկին վիրավորելու կամ հեգնելու մղումը: Պարզապես, միայն մակերեսը դիտարկելու դեպքում է թերևս հնարավոր տարակուսել, որ Վաշինգտոնի օգոստոսի 8-ից հետո Փաշինյանը մեկնում է Չինաստան ՇԳԿ գագաթնաժողովի կամ ռազմական շքերթի:

Հարցն այստեղ ամենևին «բալանսավորման և բալանսավորված» քաղաքականության մասին չէ, որ սիրում է հիշատակել Փաշինյանը պարբերաբար: Դա իհարկե լայն սպառման համար է: Գործնականում անշուշտ Փաշինյանը ունենալով ավելի հանգամանալից իրազեկվածություն, շատ լավ է պատկերացնում, որ Թրամփի ուղու ճակատագիրն իրականում բոլորովին Թրամփի ձեռքում չէ, այլ հենց այն շրջանակի ձեռքում, որ հավաքվելու է Չինաստանում:

Այն, ինչ ստորագրվել է Վաշինգտոնում՝ հռչակագիրն է, շրջանակը: Բուն «ստեղծագործությունն» այլևս վաղուց մեծ Եվրասիայի կամ այսպես ասած Գլոբալ հարավի «ձեռքում» է: Այստեղ կա առանցքային խաղացողների մի հնգյակ՝ Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Իրան և Հյուսիսային Կորեա:

Զուտ արժեքային, նկարագրային, փայլաթիթեղային, հասարակարգային, կամ թեկուզ ճաշակի առումով դուք կարող եք ամենատարբեր պատկերացումներն ունենալ այս հնգյակի առնչությամբ, բայց, եթե դուք զբաղվում եք քաղաքականությամբ, այն էլ այնպիսի գոտում, ինչպիսին Կովկասն է, այնպիսի ռեսուրսներով՝ ինչպիսին Հայաստանն է, դուք պարտավոր եք հաշվի առնել այդ հնգյակի գոյությունը:

Ընդ որում, հնգյակն ինքը բացարձակապես մոնոլիտ չէ: Ավելին, դրանից յուրաքանչյուրը շահեր ունի նույն ԱՄՆ հետ: Պարզապես, նրանց միավորում է մի ուժեղ շահ՝ աշխարհակարգ թելադրելու և ըստ այդմ դրանում սեփական տեղը սահմանելու պատեհությունը:

Դրա համար է, որ օրինակ, որ Հնդկաստանը չի անսում ԱՄՆ պահանջին, ու թեկուզ ենթարկվում է մի շարք ապրանքատեսակների հարցով 50 տոկոս մաքսատուրքի՝ օգոստոսի27-ից, բայց չի հրաժարվում ռուսական նավթի գնումից: Որովհետև Հնդկաստանի համար դա ամրության փորձություն է, զիջե՞ց՝ որևէ մեկն այլևս լուրջ չի վերաբերելու գերխաղացող լինելու նրա հավակնությանն ու փաստարկներին:

Այդպիսով, եթե մենք խոսում ենք քաղաքականությունից, այն էլ իրապաշտ քաղաքականությունից, մենք չենք կարող տարակուսել, թե ինչու է Փաշինյանը մեկնում Չինաստան:

Այլ հարց, որ տարակույսի տեղիք կարող է տալ այն, թե ինչո՞վ է մեկնում, այսիքն ինչ բովանդակությամբ, կամ՝ ներկա՞ ստանալու, թե՞ նաև բովանդակությամբ: Սա արդեն տարակույսի լուրջ հիմք է»,- գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Անդրանիկի, Նժդեհի պահած Սյունիքը Նիկոլը կանգնեցրել է ահասարսուռ փորձությունների առաջ․ Կարո Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ Ի՞նչ ծանր խոսակցություն է սպասվում Պուտինի հետ․ Փաշինյանը հենց նոր անոնսեց․ Վիգեն Հակոբյան (video) «Խաղաղություն գոռացող պոռնկածին, դավաճան տականքներին եմ ասում»․ Պարույր Հայրիկյան (video) Փաշինյանն ու Աննան թող լա՛վ իմանան՝ հայ երիտասարդն իրենց իմացած դասալիքը չէ․ Հենրիխ Դանիելյան (video) Նիկոլ չէ, 7 միլիոն Նիկոլից լինի․․․ էդ կզածը Սյունիքում պատերազմ է բերում․ Էդուարդ Շարմազանով (video) Կառավարությունը դասական աճուրդով կօտարի պետական գույքը. այն գնահատվել է 425 մլն դրամ Ռուբեն Մելիքյանն աղմկահարույց փաստեր է ներկայացնում (video) «Արամ Սարգսյանն ընտրել է նիկոլական «քաղաքական կցորդի», քավության նոխազի և քաղաքական սպասարկողի դերը». Արմեն Հովասափյան Իսրայելի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Իրանում տիրող իրավիճակը և Գազայի հարցը «Նաիրիտի» քիմիական թափոնների վնասազերծման համար 1,5 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրվի Տավուշի թեմի պարզաբանումը՝ համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ Կիևում գիշերային հրետակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ Այն, ինչ ստորագրվել է Վաշինգտոնում՝ հռչակագիրն է, շրջանակը․ Հակոբ Բադալյան «Մերժիր Սերժին» հակապետական օպերացիան իրականում նշանակում էր «Մերժիր Արցախը» «Ձեռներդ քաշի», «չխոսաս հետս էդ տոնով»․ լարված իրավիճակ ավտոբուսում (video) Սարսափելի իրավիճակ է․․․ արցախցիներին օգնելու համար կարող եք դիմել․ Արշակ Զաքարյան (video) Ռուբիոն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է Եվրաեռյակի ԱԳՆ ղեկավարների հետ Ուկրաինան ԱՄՆ-ում կանցկացնի անվտանգության հարցերով բանակցություններ Լույս չի լինի Նույնիսկ պայուսակներն ու գրենական պիտույքներն են վախեցնում իշխանություններին ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի պատժամիջոցներին Կիրղիզստանի դեմ Փաշինյանը նոր սարսափելի ծրագիր ունի․ Հայաստան ժամանող Էրդողանին քանդված համալիրն է ուզում ցույց տալ (video) Քանի որ հայտարարագրման համակարգը ձախողվել է, որոշել են մանրմունր «բարեգործություններ» անել Իշխանությունը խաղում է ոչ միայն ՀԷՑ-ի, այլև երկրի էներգետիկ անվտանգության ճակատագրի հետ Եմենի հութիները թիրախավորել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am