Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման անդամները թիրախավորել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը, որի հետևանքով օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը` հրապարակելով հրթիռի՝ Իսրայելի օդային տարածք մուտք գործելու կադրեր։
Հութիները հայտնել են, որ բազմաթիվ իսրայելցիներ պատսպարվել են ապաստարաններում։ Իսրայելի հեռուստառադիոհեռարձակող մարմինն օգոստոսի 27-ին հայտարարել է, որ Թել Ավիվի մոտ գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանում օդային երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցվել է Եմենից հրթիռի արձակումից հետո օդային հարձակման ազդանշանների ակտիվացումից հետո։
Օդային երթևեկությունը վերականգնվել է հրթիռի որսալուց հետո։ Օդային հարձակման ազդանշաններ հնչել են Իսրայելի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Թել Ավիվում, Երուսաղեմում և Մեռյալ ծովի տարածքում։
Իսրայելի զինված ուժերն իրենց հերթին հայտարարել են, որ ռազմաօդային ուժերն առավոտյան որսացել են Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռը։2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները Գազային աջակցելու կարգախոսի ներքո հրթիռային հարձակումներ են իրականացրել և շարունակում իրականացնել Իսրայելի ուղղությամբ, որն էլ իր հերթին հարձակումներ է իրականացնում Հոդեյդայի և Սանայի վրա։
Հարձակումները դադարել էին 2025 թ. հունվարի կեսերին պաղեստինյան անկլավում հրադադարի հայտարարումից հետո, սակայն մարտի սկզբին հրադադարի խզումից հետո հութիները կրկին վերսկսել են Կարմիր ծովում իսրայելական նավերի, ինչպես նաև Իսրայելում տարբեր շրջանների թիրախավորումները՝ Իսրայելից պահանջելով դադարեցնել Գազայի շրջափակումը։
Օգոստոսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Օգոստոսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Օգոստոսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը