Ամառային շոգ օրերն ու ընթացիկ սեզոնային անձրևների բացակայությունը Թուրքիայում բացասակայն հետևանքներ են առաջացրել։ Հատկապես օգոստոսին հաճախ են հանդիպում այնպիսի պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկություններ, համաձայն որոնց՝ Թուրքիայում սակավաջրության խնդիր է հասունանում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Հատկանշական է, որ ջրի խնդիր ասվածը ոչ միայն ոռոգման ջրերի սակավության մասին է, այլև կենցաղային օգտագործման՝ խմելու ջրի մասին:
Հատկապես մեծ քաղաքներում, ինչպիսիք են օրինակ մայրաքաղաք Անկարան և ոչ պակաս մայրաքաղաքի նշանակություն ունեցող Ստամբուլը, ջրամբարների լցվածության կտրուկ և ռեկորդային անկում է գրանցվել:
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ Անկարայի ջրամբարներում ջրի պաշարներն էապես նվազել են:
Ջրամբարների ընդհանուր լցվածությունն այս տարվա՝ 2025-ի, օգոստոսի 20-ի դրությամբ կազմում է ընդամենը 19.42%, իսկ օգտագործման համար հասանելի ակտիվ պաշարը՝ 8.52%։ Նախորդ տարվա՝ 2024-ի, նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները եղել են համապատասխանաբար 39.41% և 31.21%։
Զուգահեռաբար նշվում է նաև, որ օրական քաղաքին մատակարարվում է շուրջ 1.7 մլն խմ ջուր: Մասնագետները, ելնելով ստեղծված պատկերից, գուժում են, որ ներկայիս սակավաթիվ պաշարներով մայրաքաղաքը կարող է ջրով ապահովվել հազիվ 3 ամիս։
Օգոստոսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Օգոստոսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Օգոստոսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը