«Կովերի պարտեզի» երկրորդ գործարքի անօրինականության մասին

Հայտարարություն՝ «Կովերի պարտեզի» երկրորդ գործարքի անօրինականության մասին․

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍ, ՀԻՆ ՔԱՂԱՔ, ԵՐՈՒՍԱՂԷՄ – Օգոստոս 26, 2025 – Երուսաղէմի Հայ համայնքը եւ Պատրիարքարանը կ՚առերեսուին ծանր վտանգի մը․ հաստատուած է թէ Պատրիարքարանը, առանց համայնքին համաձայնութեան, կը ձեռնարկէ «Xana Gardens, Ltd.» ընկերութեան հետ երկրորդ համաձայնութիւն մը։

Այսպէս կոչուած այս «նոր գործարքը» աւելի վտանգաւոր է քան առաջին անօրինական պայմանագիրը։ Ան բանակցուած է գաղտնաբար, երբեք մեզի գրաւոր չէ ներկայացուած, բացայայտուած է միայն մասնակի տեղեկութիւններով՝ միաժամանակ պահանջելով որ համայնքը ետ քաշէ իր դատական գործը։

Մեր գիտցած փաստերը կը հաստատեն անոր անօրինականութիւնը եւ կը փաստեն, թէ այս գործարքը աւելի մտահոգիչ է քան առաջինը։

Անցնող երկու տարիներու ընթացքին, Երուսաղէմի Հայ համայնքը միասնական կերպով պայքարեցաւ անվաւեր դարձնելու համար այն անօրինական եւ դաւաճան համաձայնութիւնը, զոր կը փորձէր 98 տարով յանձնել պատմական Հայկական Պարտէզները – Կովերու Պարտէզը – «Xana Gardens, Ltd.» ընկերութեան։

Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանը եւ համայնքը առանձին դատական գործեր սկսան չեղարկելու համար այս ամօթալի պայմանագիրը, որ ստորագրուած էր 2021 թուականին՝ առանց իրաւասութեան եւ մեր հողերը Հայ միաբանութեան ու ժողովուրդին կապող սրբազան հիմնադրամի (Vakif) կանոնները խախտելով։

2024-էն սկսեալ, Պատրիարքարանը ուղղակի միջնորդութեան մտաւ «Xana Gardens»-ի հետ՝ կազմելով պայմաններ, առանց համայնքին հետ խորհրդակցելու։

Վերջին ամիսներուն, համայնքը երկու անգամ մասնակցեցաւ միջնորդի հետ ժողովի։ Պատրիարքարանը յոյս ունէր, որ համայնքը լուռ կ՚ենթարկուի՝ առանց անոր իրաւական խումբին ցոյց տալու այս նոր գործարքի նախագիծը։ Ասով հանդերձ, համայնքի ներկայացուցիչները, տեղական եւ միջազգային իրաւաբանական խումբերուն հետ, ուժեղ կերպով արտայայտեցին իրենց ընդդիմութիւնը որեւէ գործարքի հանդէպ, որ կ՚անցնի մեր յստակ եւ հրապարակաւ հաստատուած կարմիր գիծը։

Ըստ որոշ տեղեկութիւններու՝ Պատրիարքարանը կը ծրագրէ գաղտնի կերպով առաջ տանիլ գործարքը՝ համայնքի շահերուն դէմ։ Այս պատճառով, «Պահպանել Հայկական Թաղամասը» (Save the ArQ) շարժումը եւ համայնքի բոլոր կազմակերպութիւնները, տեղական եւ միջազգային փաստաբանական խումբերու հետ, հրապարակաւ եւ բացարձակապէս կը մերժեն ու իրենց վճռակամ ընդդիմութիւնը կը յայտարարեն այս գործարքին, որ կը վերաբերի պատմական հայկական հողերէն մօտաւորապէս 7,200 քառակուսի մեթրի՝ Կովերու Պարտէզին։

Այս գործարքը ստորագրելը կը հաստատէ առաջին անօրինական պայմանագիրը եւ վտանգաւոր նախադէպ կը դառնայ Պատրիարքարանին կոմէ յետագայ զիջումներու եւ անօրինական գործողութիւններու համար։

Աւելի քան 600 օրէ ի վեր, հայ երիտասարդութիւնը եւ համայնքի անդամները խաղաղաբար, բայց յամառօրէն պաշտպանած են այս կալուածքը — ոչ որպէս բողոք, այլ որպէս ծառայութիւն։ Այս հողը տեսական չէ․ այն ապրեցուած է, հսկուած եւ պահպանուած համայնքին ու եկեղեցւոյ կողմէ։ Ան յիշողութեան, ինքնութեան եւ պարտաւորութեան վայր է։

Միաժամանակ, մենք հետապնդեցինք առկա բոլոր օրինական ճամբաները․

Դատական գործ ներկայացուցինք վիճարկելու համար առաջին գործարքի իրաւականութիւնը եւ ընթացքը։

Բարի կամքով մասնակցեցանք միջնորդի հետ պաշտօնական ժողովներուն, բազմաթիւ նիստերու, եւ յստակ կերպով արտայայտեցինք մեր պատրաստակամութիւնը՝ արդար եւ թափանցիկ լուծումներու ուղղութեամբ կառուցողական մասնակցութեան։

Հակառակ ասոր, Պատրիարքարանը կրկին անգամ հեռու պահեց իր ժողովուրդը եւ Միաբանութիւնը։ Ո՛չ նախագիծ ներկայացուց, ո՛չ խորհրդակցութիւն տեղի ունեցաւ, ո՛չ ալ հնարաւորութիւն տրուեցաւ համայնքին հասկնալու անոր պայմանները եւ իր դիրքորոշումը արտայայտելու այս «նոր գործարքին» մասին՝ զայն վերջնականացնելէ առաջ։ Այս լռութիւնը ընթացակարգային չէ․ ան էութեան հետ կապուած է։

Ուստի, մենք յարգանքով բայց յստակօրէն կը դիմենք Տնօրէն Ժողովին եւ Միաբանական Ընդհանուր Ժողովին՝

Չվաւերացնել այս համաձայնութիւնը։

Թափանցիկ կերպով հրապարակել անոր բոլոր պայմանները։

Ուղղակի կերպով ներգրաւել համայնքը, որուն վստահութիւնը եւ ապագան վտանգուած են։

Կովերու Պարտէզը ծախու չէ։ Վարձու ալ չէ։ Ան սրբազան հիմնադրամ մըն է, որ աւելի քան 500 տարի պահուած է Երուսաղէմի Հայ եկեղեցւոյ եւ ժողովուրդին կողմէ։ Որեւէ Պատրիարք կամ Միաբանութեան անդամ, որ գաղտնի կերպով կը փորձէ զայն օտարել, կը գործէ հակառակ՝ համայնքի կամքին, Միաբանութեան, Սուրբ Հողերուն մէջ դարաւոր հայկական քրիստոնէական ներկայութեան եւ ամբողջ Հայ ազգին։

Այս պահը ոչ միայն իրաւական է — ան նաեւ հոգեւոր է։ Ան կը պահանջէ յստակութիւն։ Կը պահանջէ քաջութիւն։ Եւ ամէնէն աւելի՝ կը պահանջէ ազնուութիւն։

Մենք կը մնանք նուիրուած մեր հաւատքին, Հայոց Պատրիարքարանին, եւ օրէնքով կառավարելու սկզբունքներուն։ Բայց պէտք է նաեւ յստակ ըլլանք․ այն գործընթացները, որոնք կ՚արհամարհեն պատմութիւնը, կը ջնջեն ներկայութիւնը եւ կը շրջանցեն ժողովուրդը, չեն եւ չեն կրնար արդար արդիւնքի առաջնորդել։

Ստորագրողներ․

Պահպանել Հայկական Թաղամասը Շարժում (Save the ArQ)

Ռամկավար Ազատական Կուսակցութիւն

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Հայ Երիտասարդաց Միութիւն (ՀԵՄ Ակումբ)

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւն (Հ.Մ.Ը.Մ.)

Հայ Օգնութեան Միութիւն

Երուսաղէմի Հայ Բարեսիրական Միութիւն

դիտվել է 152 անգամ
Լրահոս
«Խաղաղություն գոռացող պոռնկածին, դավաճան տականքներին եմ ասում»․ Պարույր Հայրիկյան (video) Փաշինյանն ու Աննան թող լա՛վ իմանան՝ հայ երիտասարդն իրենց իմացած դասալիքը չէ․ Հենրիխ Դանիելյան (video) Նիկոլ չէ, 7 միլիոն Նիկոլից լինի․․․ էդ կզածը Սյունիքում պատերազմ է բերում․ Էդուարդ Շարմազանով (video) Կառավարությունը դասական աճուրդով կօտարի պետական գույքը. այն գնահատվել է 425 մլն դրամ Ռուբեն Մելիքյանն աղմկահարույց փաստեր է ներկայացնում (video) «Արամ Սարգսյանն ընտրել է նիկոլական «քաղաքական կցորդի», քավության նոխազի և քաղաքական սպասարկողի դերը». Արմեն Հովասափյան Իսրայելի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Իրանում տիրող իրավիճակը և Գազայի հարցը «Նաիրիտի» քիմիական թափոնների վնասազերծման համար 1,5 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրվի Տավուշի թեմի պարզաբանումը՝ համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ Կիևում գիշերային հրետակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ Այն, ինչ ստորագրվել է Վաշինգտոնում՝ հռչակագիրն է, շրջանակը․ Հակոբ Բադալյան «Մերժիր Սերժին» հակապետական օպերացիան իրականում նշանակում էր «Մերժիր Արցախը» «Ձեռներդ քաշի», «չխոսաս հետս էդ տոնով»․ լարված իրավիճակ ավտոբուսում (video) Սարսափելի իրավիճակ է․․․ արցախցիներին օգնելու համար կարող եք դիմել․ Արշակ Զաքարյան (video) Ռուբիոն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է Եվրաեռյակի ԱԳՆ ղեկավարների հետ Ուկրաինան ԱՄՆ-ում կանցկացնի անվտանգության հարցերով բանակցություններ Լույս չի լինի Նույնիսկ պայուսակներն ու գրենական պիտույքներն են վախեցնում իշխանություններին ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի պատժամիջոցներին Կիրղիզստանի դեմ Փաշինյանը նոր սարսափելի ծրագիր ունի․ Հայաստան ժամանող Էրդողանին քանդված համալիրն է ուզում ցույց տալ (video) Քանի որ հայտարարագրման համակարգը ձախողվել է, որոշել են մանրմունր «բարեգործություններ» անել Իշխանությունը խաղում է ոչ միայն ՀԷՑ-ի, այլև երկրի էներգետիկ անվտանգության ճակատագրի հետ Եմենի հութիները թիրախավորել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր Սորոսը և նրա խելագար խմբակը հսկայական վնաս են հասցրել մեր երկրին․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am