Իլհամ Ալիևը Ռուսաստանի դեմ քայլ է կատարել. Զատուլին

Lenta.ru-ի հետ զրույցում Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նշել է, որ Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի կողմից ներխուժում անվանելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի դեմ քայլ է կատարել։
Զատուլինը բացատրել է, որ մինչ որոշակի պահ Ադրբեջանին զսպում էր Ռուսաստանի հետ համագործակցության առավելությունների գիտակցումը, բայց հիմա դա այլևս այդքան էլ արդիական չէ։ Պատգամավորի խոսքով՝ Ալիևին այլևս միջնորդ պետք չէ՝ ի դեմս Մոսկվայի․ այժմ նա ունի Միացյալ Նահանգների աջակցությունը։
«Բայց այն փաստը, որ Ալիևը ուկրաինական հակամարտությունն անվանել է ներխուժում, արդեն իսկ ուղիղ հարձակում է Ռուսաստանի վրա։ Լավ է, որ մենք գոնե եզրակացություններ ենք անում։ Չպետք է խաբենք մեզ Ադրբեջանի հարցում և պատկերացնենք նրան որպես մեր գործընկեր։ Սա թյուրիմացություն էր», – վստահ է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալիևը ուկրաինական պատերազմն անվանել է «ռուսական ներխուժում»։
168.am