Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազա քաղաքից պաղեստինցիների տարհանումն անխուսափելի է նախատեսված ռազմական հարձակման նախօրեին։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
«Գազա քաղաքի տարհանումն անխուսափելի է», – սոցցանցի X հարթակում արաբերենով գրել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրայը՝ քաղաքի բնակիչներին խորհուրդ տալով պատրաստվել հեռանալուն։
Նրա խոսքով՝ իսրայելական զորքերը ուսումնասիրել են քաղաքից հարավ գտնվող հսկայական դատարկ տարածքները՝ տարհանվող բնակիչներին առավելագույն օգնություն ցուցաբերելու համար։
Ադրայը նշել է, որ տեղահանվածներին կտրամադրվեն վրաններ տեղադրելու վայրեր, և կստեղծվեն ենթակառուցվածքներ՝ օգնություն և ջուր բաշխելու համար:
Օգոստոսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը