Մեծվայելչության արժանանալու գաղտնիքը

Հայոց Ցեղասպանութեան դաժան օրերուն նահատակուած՝ Մարտինի Արք. Իգնատիոս Մալոյեանի սրբադասումը` բազմաթիւ հարցադրումներ յարուցեց, թէ ո՞վ է Սուրբը, ի՞նչ է սրբութիւնը եւ ինչո՞ւ յատկապէս Մալոյեան սրբութեան արժանացաւ։ Նախ փորձենք սահմանել, թէ ո՞վ է «Սուրբ»ը եւ ի՞նչ է «Սրբութիւն»ը։ Այս հարցումին պատասխանը տանք դարձեալ հարցադրումներով։ Ո՞վ է մարդը եւ ինչպէ՞ս կրնայ սրբանալ։ Ուսկի՞ց աշխարհ եկած է։ Ինչո՞ւ գոյութիւն ունի։ Ինչո՞ւ կ’ուզենք ճանչնալ եւ հետազօտել զինք։

Ինչպէ՞ս կը ճանչնանք զինք եւ այլն․․․ Այս բոլոր հարցադրումներուն պատասխանը գտնելու համար, նախ պէտք է ճանչնանք զԱստուած, որովհետեւ ինք կ՛առաջնորդէ մեզ դէպի աւելի բարձր նպատակի, որ ճշմարտութեան հասնիլն է` ամէն բաներու սկիզբի մասին։ Աստուած ճանչնալով կը հասնինք ամէն բանի ծայրագոյն սկիզբին եւ ասոր կը հասնինք կրօնի միջոցաւ, այսինքն ինչպէս մենք կը ճանչնանք աշխարհը եւ թէ որքան մեր ճանաչումը իրականութեան համապատասխան է։ Ուրեմն, նախ կը քննենք մարդը, անոր էութիւնը, տեղը տիեզերքի մէջ։ Ապա կը քննենք անոր բարոյական վարքը եւ կ’ուսումնասիրենք անոր բարոյականութեան աղբիւրները։

Այլ խօսքով` կը քննենք աշխարհն ու մարդը։ Կրօնը կ՛ընդգրկէ այս ասպարէզները։ Այսպէս կրօնի միջոցաւ, Աստուած` մարդուն կը յայտնէ ճշմարտութիւնը, որ Աստուած աշխարհի սկիզբն է եւ յաւերժական է։ Այսինքն Ինքն է գոյը, եւ միակ գոյութեան Արարիչը։ Ի՞նչ են գոյի յատկանիշերը։ Գոյն է յաւիտեան, անփոփոխ, կատարեալ, անշարժ եւ յատուկ։

Նման յատկանիշեր միայն Աստուծոյ յատուկ են։ Գոյն է աշխարհի սկիզբը։ Ամէն ինչ միութիւն է եւ մէկ գոյ է։ Անհրաժեշտ է, որ գոյը ըլլայ առաջին շարժողը, որ նիւթը շարժման մէջ դրաւ։ Այս տեսակէտը դարձաւ Աստուծոյ գոյութեան խելամիտ ապացոյցերու սկիզբը։ Այս դրութիւնը հիմնաւորեց նաեւ Թովմա Աքուինացին իր Աստուածաբանական սկզբունքներուն մէջ, որ տիրապետեց արեւմտեան քրիստոնէութեան մէջ։

Իսկ եթէ Գոյն է աշխարհի սկիզբը եւ ինքն է այսքան անթերիօրէն տիեզերքը տնօրինողը, ապա իրեն երկրպագուները եւ Իրեն համար իրենց կեանքը զոհաբերող գերբնական առաքինութիւններով օժտուած անձինք, որոնք ձգտած են Գոյին կամքը կատարելով Սրբութեան հասնիլ եւ իրենք եւս, իրենց հերթին Միակ Գոյին, միակ Սուրբին կողքին յայտնուելով, միջնորդեն մարդուն` Սրբութեան հասնելու եւ փառաւորուելու Աստուծոյ Աջ կողմը, որովհետեւ Ինքն է առաջին Սուրբը` “Եւ փոփոխակի կ’աղաղակէին ու կ’ըսէի “Սուրբ, Սուրբ, Սուրբ է զօրքերու Տէրը. Բոլոր երկիր անոր փառքովը լեցուն է” (Եսայի 6։3)։ Ուստի Բոլորս կանչուած ենք սրբանալու, քանզի այս է մեր Տիրոջ պատուիրանը, որ կ’ըսէ “Դուք Սուրբ եղէք, քանզի ես, ձեր Տէր Աստուածը, Սուրբ Եմ” (Ղեւ 19, 2)։ Ահա թէ ո՞վ է Սուրբը` “Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր Աստուած Ամենակալ, որ Էր եւ Է եւ պիտի գայ” (Յայտ 4, 8)։ Արդ` մարդու կամեցողութենէն կախեալ է Սրբութեամբ ընթանալը եւ մարմնացնել այս խօսքերն ու գործերը` ինչպէս իր վարքովն ու նահատակութեամբը մարմնացուց` Զմմառու Պատրիարքական Կղերի Միաբան` Սուրբ Իգնատիոս Մալոյեան։ Ահա թէ ինչու Միաբանութեանս համար մեծվայելչութիւն է, Սուրբ Աթոռի կողմէ խոստացուած` Աստուածային շնորհներով օժտուած` միաբանակից Արք. Իգնատիոս Մալոյեանի Սրբադասման հրամանագիրը։

Սուրբ Իգնատիոս Մալոյեան եկաւ համալրելու համաքրիստոնէական Սուրբերու օրհնեալ փաղանգը, որ հայոց պատմութեան մէջ եզակի եւ աննախադէպ երեւոյթ է։

Գերպծ. Հ. Մաշտոց Թ.Ծ.Վ. Զահթէրեան
Պատրիարքական Փոխանորդ
Զմմառու Պատրիարքական
Կղերի Միաբանութեան եւ Մեծաւոր Զմմառու Վանքին

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Բայց մի կարևոր բան էլ եղավ այսօր... Իլհամ Ալիևը Ռուսաստանի դեմ քայլ է կատարել. Զատուլին Այրվել է 1 տոննա տարողությամբ պլաստմասսե տարրա. նոր մանրամասներ՝ «Սպայկա»-ի հրդեհից Սրանց իշխանավարումը՝ հայի ստորացումը… ՑԱԽԱԼ-ը Գազայից պաղեստինցիների տարհանումն անխուսափելի է համարում Կրկին ինքնասպանության փորձ է կատարվել․ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից Հայտնի գործարարի մետաղաձուլական գործարանում հակատանկային արկ է հայտնաբերվել Իշխանության թվային աճպարարությունը Վաղարշապատում Ինչո՞ւ է New York Times-ը զարմացած, որ վրացիներն շարունակում են աջակցել Իվանիշվիլու իշխանությանը 41-ամյա վարորդը ցեմենտ տեղափոխող բեռնատարով բախվել է արգելապատնեշներին, կոտրել դրանք Հանրությանը պետք է բացատրություններ տրվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքի մասին Սամվել Կարապետյանը և Արցախը. հույսի և բարեկամության կամուրջ 23-ամյա վարորդը գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորակում․ վիրավոր կա 44-օրյայի շատ հանգամանքներ մինչև հիմա հստակ չեն, իշխանությունը քաղաքական շահարկումներ է անում Մեծվայելչության արժանանալու գաղտնիքը Թրամփի «ճեղքումը» փոխում է խաղը. Հակոբ Բադալյան Հրդեհ է բռնկվել «Սպայկայի» ջերմոցների պահեստային տարածքում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ ԵՄ երկրները ձգտում են վերացնել առևտրային արգելքները միջերկրածովյան գործընկերների հետ Հայաստանի հետ «խաղաղության բանակցությունները» տևել են մի քանի տարի և ավարտվել Վաշինգտոնում. Ալիև Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու գործով մեղադրյալի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Գազայում սովից մահացածների թիվը հասել է 313-ի Քաղաքացիները սրանց համար տուգանքի «մատերիալ» են և վերջ․ Մեսրոպ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am