Թրամփի «ճեղքումը» փոխում է խաղը. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ, ավելի ճիշտ՝ նախկին պետքարտուղարի նախկին տեղակալ Ջեյմս Օ Բրայանը հոդված է գրել Թրամփի ուղու վերաբերյալ, որտեղ գնահատել է օգոստոսի 8-ը եւ դիտարկել հնարավոր սցենարներ, իհարկե ընդհանրական:

Օ Բրայանի հոդվածը մասնակի եւ ամբողջությամբ ներկայացվել է տարբեր հայկական լրատվամիջոցներում:

Անդրադառնամ դրա՝ ըստ իս առավել ուշագրավ հատվածին կամ «մտքին»: Օ Բրայանը խոսում է այն մասին, որ ԱՄՆ պետք է ապահովի ԵՄ առավել մեծ ներգրավվածություն ու դեր՝ այդ ուղու ձեւավորման հարցում:

Սա թույլ է տալիս մտածել, որ տողատակում այն միտքն է կամ իմաստը, որ օգոստոսի 8-ը դուրս է թողել ԵՄ-ն: Եթե Օ Բրայանը խոսում է, որ պետք է ավելի մեծ ներգրավվածություն ապահովել ԵՄ համար, դա նշանակում է, որ ներգրավվածություն ըստ էության չկա, Թրամփը չի գործել ԵՄ հետ համակարգված եւ առավել եւս համատեղ:

Ես ամիսներ շարունակ ձեր ուշադրությունն եմ հրավիրել հանգամանքին, որ ԵՄ-ն դեռեւս 2025-ի ապրիլից ինտենսիվացրել է աշխատանքը այսպես կոչված Միջին միջանցքի ուղղությամբ: Վերջին շրջանում ԵՄ-ն նաեւ ինտենսիվացրել էր շփումները այդ թեմայով Չինաստանի հետ:

Եվ հանկարծ, ԵՄ այս մի քանի ամիս աշխատանքի ու ջանքի ֆոնին, ընդամենը մի քանի շաբաթում զարգանում է օգոստոսի 8-ը: Ես դրա վերաբերյալ իմ գրառումներում շոշափել եմ գաղափարը, որ Թրամփի ուղին գործնականում կարող է լինել ԵՄ-Չինաստան հնարավոր գործակցության հակազդեցության միջոց: ԱՄՆ երկու տնտեսական էական մրցակիցները՝ Եվրամիությունն ու Չինաստանը, կարող էին պայմանավորվել եւ գործել բավականին արդյունավետ, հատկապես, եթե նկատի առնենք Չինաստանի ազդեցությունը թե Իրանի, թե Ռուսաստանի նկատմամբ, այսինքն Միջին միջանցքի հարցում առավել զգայունների:

Թրամփի «ճեղքումը» փոխում է խաղը, ու ես բացատրել եմ տեսակետս, թե ինչու եմ համարում, որ այդ ճեղքումը Մոսկվայի հետ լայն գործարքի բաղադրիչ է՝ կամ ուղղակի, կամ լռելլյայն անուղղակի համաձայնեցված:

Օ Բրայանի հոդվածը թերեւս վկայում է դա, որովհետեւ նա խոսում է Եվրոպային «բերելու» մասին: Որովհետեւ վարչակազմը, որը ներկայացնում էր Ջեյմս Օ Բրայանը՝ դեմոկրատական վարչակազմը, Միջին միջանցքի ռազմավարական առաջնահերթությունը դիտարկում էր ԵՄ հետ գործակցված, որովհետեւ այդ վարչակազմի գլխավոր թիրախը ոչ այնքան Չինաստանն էր, որքան Ռուսաստանն ու Իրանը: Այդ մասին պետքարտուղարության խոսնակն ու նույն Օ Բրայանը խոսում էին շատ բաց տեքստով:

Հիշեցնեմ, նրա 2024 թվականի ամառային այցը Հայաստան եւ հետո Ադրբեջան, հայտարարությունները Միջին միջանցքի ռազմավարական նշանակության մասին:

Թրամփը ըստ էության օգտագործում է թերեւս դեմոկրատական վարչակազմի խմորած գաղափարները, բայց ըստ էության շրջելով այն հենց իր քաղաքական հակառակորդների՝ եվրաատլանտյան ուլտրալիբերալ բեվեռի դեմ»:

դիտվել է 385 անգամ
Լրահոս
Բայց մի կարևոր բան էլ եղավ այսօր... Իլհամ Ալիևը Ռուսաստանի դեմ քայլ է կատարել. Զատուլին Այրվել է 1 տոննա տարողությամբ պլաստմասսե տարրա. նոր մանրամասներ՝ «Սպայկա»-ի հրդեհից Սրանց իշխանավարումը՝ հայի ստորացումը… ՑԱԽԱԼ-ը Գազայից պաղեստինցիների տարհանումն անխուսափելի է համարում Կրկին ինքնասպանության փորձ է կատարվել․ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից Հայտնի գործարարի մետաղաձուլական գործարանում հակատանկային արկ է հայտնաբերվել Իշխանության թվային աճպարարությունը Վաղարշապատում Ինչո՞ւ է New York Times-ը զարմացած, որ վրացիներն շարունակում են աջակցել Իվանիշվիլու իշխանությանը 41-ամյա վարորդը ցեմենտ տեղափոխող բեռնատարով բախվել է արգելապատնեշներին, կոտրել դրանք Հանրությանը պետք է բացատրություններ տրվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքի մասին Սամվել Կարապետյանը և Արցախը. հույսի և բարեկամության կամուրջ 23-ամյա վարորդը գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորակում․ վիրավոր կա 44-օրյայի շատ հանգամանքներ մինչև հիմա հստակ չեն, իշխանությունը քաղաքական շահարկումներ է անում Մեծվայելչության արժանանալու գաղտնիքը Թրամփի «ճեղքումը» փոխում է խաղը. Հակոբ Բադալյան Հրդեհ է բռնկվել «Սպայկայի» ջերմոցների պահեստային տարածքում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ ԵՄ երկրները ձգտում են վերացնել առևտրային արգելքները միջերկրածովյան գործընկերների հետ Հայաստանի հետ «խաղաղության բանակցությունները» տևել են մի քանի տարի և ավարտվել Վաշինգտոնում. Ալիև Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու գործով մեղադրյալի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Գազայում սովից մահացածների թիվը հասել է 313-ի Քաղաքացիները սրանց համար տուգանքի «մատերիալ» են և վերջ․ Մեսրոպ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am