Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Aravot.am. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Արարատ Միրզոյանի ծեծի գործով դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Ժորա Չիչոյանը որոշեց մեկ ամսով երկարաձգել գործով մեղադրյալ, «MMA» չեմպիոն Թորգոմ Ասատրյանի խափանման միջոց կալանքը։

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել 2020թ. նոյեմբերի 9-10-ի գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Հանրային մեղադրողը միջնորդեց Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարաձգել ու որպես հիմնավորում նշեց․ «Չի բացառվում այն հանգամանքը, որ դատարանը վերդիկտ կայացնելու ժամանակ որոշում կայացնի հիմնական դատալսումները վերսկսել։ Չեմ ուզում շեշտադրել այն հանգամանքը, որ ապացույցների հետազոտությունը նաև կարող է վերսկսել։ Իմ այս միջնորդությունը պայմանավորում եմ նաև խոչընդոտելու ռիսկով, քանի որ այդ ռիսկն այն աստիճան չի նվազել, որ հնարավոր կլիներ խափանման միջոցի այլ տեսակ քննարկել։

Դատարանի կողմից արձանագրվել է նաև մեղադրյալի կողմից ազատության մեջ գտնվելու դեպքում փախուստի հավանականությունը։ Կարծում եմ՝ եթե վերլուծության ենթարկենք, չկա որևէ հիմնավորում, պատճառաբանություն առ այն, որ ապացույցների՝ հետազոտված լինելու հանգամանքը թուլացնում կամ նվազեցնում է այդ ռիսկը։ Իմ գնահատմամբ՝ դա ավելի է բարձրացնում դրա հավանականությունը։ Նույն հավանականությամբ պահպանվում է փախուստի հնարավորությունը։ Իհարկե, որոշակի աստիճանով նվազեցված, բայց այն գոյություն ունի։ Պահպանվում է նաև քննությանը խոչընդոտման ռիսկը, հետևաբար հաշվի առնելով, որ մոտենում ենք նաև վերդիկտի կայացման փուլին, ուստի կալանքի անհրաժեշտությունը պահպանվում է և հետևաբար այն ենթակա է երկարաձգման։ Ընդորում, երկու ամսով երկարաձգումը բավարար է»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Բայց մի կարևոր բան էլ եղավ այսօր... Իլհամ Ալիևը Ռուսաստանի դեմ քայլ է կատարել. Զատուլին Այրվել է 1 տոննա տարողությամբ պլաստմասսե տարրա. նոր մանրամասներ՝ «Սպայկա»-ի հրդեհից Սրանց իշխանավարումը՝ հայի ստորացումը… ՑԱԽԱԼ-ը Գազայից պաղեստինցիների տարհանումն անխուսափելի է համարում Կրկին ինքնասպանության փորձ է կատարվել․ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից Հայտնի գործարարի մետաղաձուլական գործարանում հակատանկային արկ է հայտնաբերվել Իշխանության թվային աճպարարությունը Վաղարշապատում Ինչո՞ւ է New York Times-ը զարմացած, որ վրացիներն շարունակում են աջակցել Իվանիշվիլու իշխանությանը 41-ամյա վարորդը ցեմենտ տեղափոխող բեռնատարով բախվել է արգելապատնեշներին, կոտրել դրանք Հանրությանը պետք է բացատրություններ տրվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքի մասին Սամվել Կարապետյանը և Արցախը. հույսի և բարեկամության կամուրջ 23-ամյա վարորդը գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորակում․ վիրավոր կա 44-օրյայի շատ հանգամանքներ մինչև հիմա հստակ չեն, իշխանությունը քաղաքական շահարկումներ է անում Մեծվայելչության արժանանալու գաղտնիքը Թրամփի «ճեղքումը» փոխում է խաղը. Հակոբ Բադալյան Հրդեհ է բռնկվել «Սպայկայի» ջերմոցների պահեստային տարածքում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ ԵՄ երկրները ձգտում են վերացնել առևտրային արգելքները միջերկրածովյան գործընկերների հետ Հայաստանի հետ «խաղաղության բանակցությունները» տևել են մի քանի տարի և ավարտվել Վաշինգտոնում. Ալիև Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու գործով մեղադրյալի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Գազայում սովից մահացածների թիվը հասել է 313-ի Քաղաքացիները սրանց համար տուգանքի «մատերիալ» են և վերջ․ Մեսրոպ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am