Ռուբեն Հակոբյանի կալանքը բնականաբար պետք է վերացվեր՝ իրավունքի հետ նվազագույն առնչության դեպքում

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը կալանավորվել էր նույն մեղադրանքով՝ ինչպես Սամվել Կարապետյանը և Միքայել Սրբազանը:
«Այսինքն քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հիման վրա հարուցված քրեական վարույթով: Քրեական օրենսգրքի այդ հոդվածը միջին ծանրության է և նման դեպքերում անձանց պարզապես չեն կալանավորում կանխատեսական ռիսկեր գրելով, քանի որ այդ արարքի համար պատիժ կարող է լինել պարզապես տուգանքը:
Ընդհանրապես ժողովրդավարության սկզբունքի պայմաններում մարդկանց արտահայտած կարծիքի, քննադատության համար չեն կալանավորում, քրեական վարույթներ չեն նախաձեռնում, չեմ բացառում, որ նույնիսկ Սոմալիում այլևս դրա համար չեն կալանավորում: Հետևաբար Ռ. Հակոբյանի կալանքը բնականաբար պետք է վերացվեր՝ իրավունքի հետ նվազագույն առնչության դեպքում, ինչն իրապես ապահովեց Դատարանը»,-գրել է Վարդևանյանը: