Խոշոր գազատարի հատվածում պայթյուն է որոտացել. կան զոհ և վիրավորներ (video)
Ավստրիական Ստորին Ավստրիա երկրամասում գտնվող խոշոր գազատարի հատվածում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով կա մեկ զոհ և մոտ 56 տուժածներ:
oe24 պորտալի հաղորդմամբ՝ պայթյունը որոտացել է առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 08:45-ին, ինչից հետո հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայրում աշխատող ոստիկաններից մեկի խոսքով՝ գազատարը և այն շրջապատող տարածքը փակ են։
