«էդ 60 տոկոսի ձեռքը կրակն ենք ընկել». Վարդան Բոստանջյան

ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որի ժամանակ  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ տպավորություն է ստեղծվում, որ օրինականացվում էք նախորդ վարկերի օգտագործման անօրինականությունը: «Եթե մենք բերում ենք մի նոր կանոն, որը նախկինում չի եղել, ստացվում է՝ նախկինում խաղի կանոն չի եղել: Նախևառաջ պետք է գնահատական տաք նախորդին, թե այն վարկերը, որ ներգրավվել են, ինչ տրամաբանությամբ են օգտագործվել: Եթե դուք բերում եք նոր կանոն, պետք է ասեիք՝ անցած վարկերն ինչ կառուցվածք ունեն, ինչպես են օգտագործվել»,- հայտարարեց նա: «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ այն խաղի կանոնները, որոնք ներկայացվում են, միտված են բուժելու տնտեսությունը. «Ես ուզում եմ հասկանալ, այդ կանոնները, որ հիմա բերում ենք և օրենքի ուժ ենք տալիս, արդյոք գոյություն չունեի՞ն, և չպե՞տք էր այս օրենքներով առաջ շարժվել, որպեսզի չհասնեինք 60 տոկոսին: Սրանք ոսկե կանոններ են, որոնցով պետք է բուժեինք մեր տնտեսությունը, բայց մեր կառավարությունը, նույն իշխանությունը, նույն մարդիկ, ովքեր իշխանության են տարիներ շարունակ, պետք է փաստենք, որ գործել են ապաշնորհ, չեն գործել այնպես, որ տնտեսությունը բուժվի, սա է փաստում այս կանոնը»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ նշեց, որ այս փոփոխությունները կարևոր են հարկաբյուջետային հարաբերությունների կարգավորման առումով. «Այդուհանդերձ, ես մտածում եմ՝ էդ 60 տոկոսի ձեռքը կրակն ենք ընկել: Բոլոր դեպքերում, ֆորսմաժորային իրավիճակներ կարող են լինել մեր նման երկրների համար: Չեմ ասում՝ եկեք գերազանցենք 60 տոկոսը, այլ ասում եմ՝ եկեք հնարավորինս ռացիոնալ և արդյունավետ օգտագործենք պարտքային գումարները»:  

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները «Եռաբլուրում» են Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր․ Շարմազանով Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև Սյունիքը վատ ընդունեց Փաշինյանին, այսօր Կապանում հանրահավաք է նախատեսված. «Հրապարակ» Ախթալայի հանքի լարվածությունից հետո աշխատավարձերը բարձրացվել են, պայմանները՝ փոխվել. «Ժողովուրդ» Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են․ «Հրապարակ» Ընտրություններն արդեն իսկ կեղծվել են․ «Հրապարակ» 43 տոկոս աղքատություն, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց. «Ժողովուրդ» Ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած Տեղացած կարկուտի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am