Տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունն այժմ Ադրբեջանի օգտին է․ Ալիև

Ալիևն ասել է, որ Հայաստանը չպետք է նահանջի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից, և որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունն այժմ Ադրբեջանի օգտին է։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ադրբեջանի առաջնորդը սպառնացել է Երևանին հետևանքներով, եթե հաջորդ տարի նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի ապագա կառավարությունը կասկածի տակ դնի Վաշինգտոնի համաձայնագրերը.
«Եթե Հայաստանը կրկին կասկածի տակ դնի մեր տարածքային ամբողջականությունը, մենք համարժեք կարձագանքենք… Սա երկու պետությունների միջև համաձայնագիր է։ Սա իմ և Փաշինյանի միջև համաձայնագիր չէ»։
Նա կարծում է, որ Հայաստանի կողմից փաստաթղթի հնարավոր մերժումը կվատթարացնի նրա հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Ալիևը նաև ակնկալում է փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ խորհրդարանական ընտրություններից հետո։