Վաշինգտոնը հնարավոր է համարում Պուտինի և Զելենսկու հանդիպումը

Վաշինգտոնը հնարավոր է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու երկկողմ հանդիպումը:
Ինչպես «Արմենպրես»-ը, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
«Կարծում եմ, որ վերջիվերջո երկկողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ: Ենթադրում եմ, որ Դոնալդ Թրամփի ներկայությունն անհրաժեշտ կլինի գործարքն ավարտին հասցնելու համար»,-ասել է նա։