Էրդողանի հետ Պուտինի երրորդ հանդիպումը «աքլորականչից» հետո

«Ռուսաստանի նախագահ Պուտինը նախօրեին անսպա­սելի այցով ժամանելով Սիրիա և մեկնելով այնտեղ ռուսական ռազմակայան՝ հայտարարել է, որ Ռուսաստանը սկսում է զորքը Սիրիայից դուրս բերել: Այս մտադրությունը Պուտինն ավե­լի վաղ հայտնել էր մի քանի շա­բաթ առաջ՝ Սոչիում ընդունելով Սիրիայի նախագահ Ասադին: Ռուսաստանը հայտարարում է, որ փրկել է Սիրիան և ջախջախել «Իսլամական պետությա­նը»: Իհարկե, ինչքանով են այս հայտարարությունները համապատասխանում իրականութանն ամբողջապես, դժվար է ասել, բայց անկասկած է, որ Ռուսաստանը փրկեց Ասադի իշխանությունը:   Ընդ որում՝ միևնույն ժամա­նակ հնարավոր է արձանագրել, որ Արևմուտքն էլ իր հերթին, այսպես ասած, ընդունեց այդ իրողությունը: Սիրիայի հարցով շաբաթներ առաջ Թրամփ-Պու­տին հայտարարությունը, ըստ էության, դրա վկայությունն է: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համա­ձայնության են գալիս Սիրիան, այսպես ասած, «կոնսերվացնե­լու» հարցում, քանի որ ակն­հայտ է, որ այնտեղ, անշուշտ, իրավիճակը դեռ երկար կշա­րունակի ծխալ, ինչպես նաև դեռ կպահանջվի քաղաքական ձևաչափի մշակում, ինչը, ան­կասկած, զերծ չի լինի ազդեցու­թյան միջամտություններից, որոնք կարող են բորբոքել և ծուխը վերածել կրակի:   Բանն այն է, որ ամերիկա-ռուսական հնարավոր համաձայ­նությունից, անկասկած, դժգոհ են թե՛ Թուրքիան, թե՛ Իրանը: Ավելին՝ այդ երկու երկրները գուցե իրենց համարում են, այսպես ասած, «գցված», հաշ­վի առնելով այն, որ Ռուսաս­տանի հետ սկսել էին սիրիա­կան հարցում գործակցության եռակողմ ձևաչափ՝ Աստանայի գործընթացը, որը, սակայն, Մոսկվայի համար կարծես թե կորցնում է հրատապությունը՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր պայմա­նավորվածության ֆոնին: Ըստ որում՝ հետաքրքրական է, որ Պուտինն այս ընթացքում, Թրամփի հետ հայտարարությունից հետո երկու անգամ հանդիպել է Էրդողանի հետ Սոչիում, մեկ անգամ եռակողմ՝ նաև Իրանի նախագահի հետ ֆորմատով, նաև տեղի է ու­նենալու երրորդ հանդիպումն Անկարայում:   Դժվար է ասել՝ Պուտինը ստա­ցել է դիրքային առավելություն և որոշակիորեն փորձում է ճնշե՞լ Էրդողանին ու ինչ-որ բան կորզել, թե՞ փորձում է Թրամփի հետ համաձայնու­թյունից հետո Էրդողանին հա­մոզել, որ չնեղանա: Եթե առա­ջին դեպքն է, ապա այս պարա­գայում, իհարկե, իրավիճակը Հայաստանի համար նպաս­տավոր է, իսկ հակառակ դեպ­քում, իհարկե, կա վտանգ, որ համոզելու ռեսուրս կդիտվեն հայկական շահերը: Դատելով Սոչիում Պուտինի հետ հանդի­պումից օրեր անց Էրդողանի հայտարարությունից, որ Պուտինը հույս չի տվել Արցախի խնդրում տարածքների վերա­դարձի կապակցությամբ, գործ ունենք առաջին տարբերակի հետ՝ Պուտինը փորձում է օգ­տագործել ԱՄՆ-ի հետ որոշակի համաձայնությունը Թուրքիա­յին, այսպես ասած, ճնշելու հա­մար: Այստեղ, սակայն, շատ կարևոր է, որ իրավիճակի, մթնոլորտի ընդհանուր նպաս­տավորությամբ հանդերձ, Հայաստանը չդառնա գործիք՝ Թուրքիային ճնշելու հարցում: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում թե՛ մանրադրամ, թե՛ գործիք լինելը ռուս-թուրքական հարա­բերություններում»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները «Եռաբլուրում» են Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր․ Շարմազանով Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև Սյունիքը վատ ընդունեց Փաշինյանին, այսօր Կապանում հանրահավաք է նախատեսված. «Հրապարակ» Ախթալայի հանքի լարվածությունից հետո աշխատավարձերը բարձրացվել են, պայմանները՝ փոխվել. «Ժողովուրդ» Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են․ «Հրապարակ» Ընտրություններն արդեն իսկ կեղծվել են․ «Հրապարակ» 43 տոկոս աղքատություն, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց. «Ժողովուրդ» Ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած Տեղացած կարկուտի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am