Կառավարությունն իմիտացիա է ստեղծում, թե ընդունում է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը. Ղազինյան

ՀԷՑ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին գրություն էր ուղարկել, որ կատարվի Ստոկհոլմի Արբիտրաժի միջանկյալ որոշումը: Այս մասին հրավիրված ասուլիսին տեղեկացրեց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը:
Նրա խոսքով՝ պատասխանում Մեսրոպյանը նշել էր, որ դա իր իրավասությունների շրջանակում չէ, բայց հետո իրենց հայտնի է դարձել, որ Հանձնաժողովի նախագահը գրություն է ուղարկել կառավարության աշխատակազմի ղեկավարին:
Նա կարդաց հիմնական կետերը Նարեկ Կարապետյանի գրության, որոնցից ամենակարևորներից է՝ վերացնել հանձնաժողովի նախագահի՝ հուլիսի 18-ի մեգաորոշմամբ կիրառված կանխարգելիչ միջոցառումը՝ լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ նշանակելը:
Ղազինյանը նշեց, որ ստացվում է մի իրավիճակ, որ Կառավարությունն իմտիացիա է ստեղծում, թե ընդունում է Ստոկհոլմի արբիտրաժի միջանկյալ որոշումը, բայց դե Հանձնաժողովն անկախ մարմին է, ինքը պետք է որոշի: