Եթե Պուտինը չդադարեցնի պատերազմը, տնտեսական պատերազմ կսկսենք․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է «շատ լուրջ» միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ, եթե Վլադիմիր Պուտինը չդադարեցնի պատերազմն Ուկրաինայում։
«Խոսքը տնտեսության մասին է, քանի որ մենք չենք պատրաստվում համաշխարհային պատերազմ սկսել։ Դա կլինի տնտեսական պատերազմ, և դա կլինի դժվար պատերազմ։ Դա կարող է վատ անդրադառնալ Ռուսաստանի վրա»- ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը կայացած կաբինետի նիստում՝ կրկին հիշեցնելով, որ «ամեն շաբաթ հազարավոր մարդիկ են մահանում» մարտերում, ուստի ցանկանում է, որ «դա ավարտվի»։