Մեր դաշնակիցներին մղում ենք դաշինքների՝ մեր թշնամիների հետ․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Սուն Ցզին ասում է, որ մինչև թշնամու դեմ պատերազմը, նախ պետք է քանդես նրա կապերը դաշնակիցների հետ, եթե կարող ես` նրանց թշնամացնես։
Ի՞նչ ենք անում մենք` հայերս.
Մեր գործողություններով կամ անգործությամբ ուժեղացնում ենք նրանց կապերը, մեր նկատմամբ թշնամացնում ենք տարբեր կողմերի և նրանց մղում դաշինքի՝ մեր թշնամիների հետ։
Կեցցե՛նք մենք…»։