Պուտինը և Էրդողանը կարող են հանդիպել Չինաստանում

Չինաստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, սակայն դեռևս հայտնի չէ՝ դրանք լիարժեք բանակցություններ կլինեն, թե ոչ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
«Հաշվի առնելով առաջնորդների միջև անձնական հարաբերությունները՝ հնարավոր է հանդիպում, զրույց «ոտքի վրա»։ Սակայն դեռևս հայտնի չէ՝ դրանք լիարժեք բանակցություններ կլինեն, թե ոչ», – ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով Չինաստանում առաջնորդների միջև բանակցությունների հավանականության մասին հարցին։