Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի առաջատարն է՝ ավելի քան 22% մասնաբաժնով

Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 22.6% շուկայի մասնաբաժնով (30.06.2025 թ․): 2025թ․ առաջին 6 ամսում բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է 12.3 մլրդ դրամով` 30.06.2025-ի դրությամբ կազմելով ավելի քան 360 մլրդ դրամ:

Նշենք, որ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկերի լայն տեսականի՝ բնակելի և առևտրային գույքի գնման, վերանորոգման ու կառուցապատման վարկեր, վարկավորման արտոնյալ պայմաններ պետական ծրագրերի շրջանակում, ինչպես նաև հատուկ հիփոթեքային վարկ սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Բանկի նոր փուլային վարկավորման մեխանիզմը հնարավորություն է տալիս գույքի ձեռքբերման փուլերում նվազեցնել վարկային բեռը մինչև շենքի կառուցապատման ավարտը։

Հատկանշական է, որ 2025-ի առաջին կիսամյակում Ամերիաբանկի միջոցով գնված բնակարանների հիփոթեքային վարկերի 45%-ը տրամադրվել է օնլայն՝ MyHome.am հարթակի միջոցով։

Նշենք, որ MyHome հարթակն այս տարի համալրվել է մի շարք նոր գործիքներով, որոնք անշարժ գույքի հետ կապված գործարքները դարձնում են առավել հարմար և մատչելի։ Մասնավորապես, հարթակում հնարավոր է որոնել, գնել կամ վարձակալել անշարժ գույք ինչպես առաջնային, այնպես էլ՝ երկրորդային շուկայում։ Այս տարի ընդլայնվել է նաև ներկայացված գույքի աշխարհագրությունը՝ հաճախորդներին ընձեռելով արտերկրում գույք գնելու հնարավորություն։ Հարթակում գրանցված օգտատերերը նաև կարող են օգտվել մի շարք զեղչերից և հատուկ առաջարկներից տեխնիկայի, կահույքի, դիզայնի ու շինանյութի տասնյակ վաճառասրահներում։

 

Բացի այդ, հարթակում գործարկվել է՝

Անձնական հայտարարությունների հրապարակման հնարավորություն, որի շնորհիվ ֆիզիկական անձ օգտատերերը, նույնականացվելով որպես Ամերիաբանկի հաճախորդ, կարող են ինքնուրույն տեղադրել անշարժ գույքի վաճառքի կամ վարձակալության հայտարարություններ։ Նախկինում այս հնարավորությունից կարող էին օգտվել միայն անշարժ գույքի գործակալությունները։
Վերանորոգման հաշվիչ, որը հնարավորություն է տալիս պլանավորել վերանորոգման բյուջեն՝ ընտրելով անհրաժեշտ անվանակարգերը (պատեր, առաստաղ, հատակ և այլն), մուտքագրելով շինանյութի քանակն ու ստանալով հաշվարկ շուկայական մոտարկված միջին գներով։
Գնահատական թողնելու հնարավորություն, որի շնորհիվ օգտատերերը կարող են գնահատել ներկայացված գույքը՝ ապահովելով թափանցիկ և հուսալի փորձառություն։
Հարթակի ընձեռած հնարավորությունների մանրամասները՝ հոլովակում։

 

դիտվել է 232 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am