Այս մարդը ընդամենը Էրդողանի գործիքն է, որը պետք է լուծի Թուրքիայի հարավային սահմանների անվտանգության հարցը

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Փաստորեն համոզիչ չի եղել Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի (այժմ` Ահմեդ աշ-Շարաա) կերպարանափոխությունը` գլխավոր և սառնասիրտ ահաբեկչից քաղաքական առաջնորդ։
Սիրիայի ինքնահռչակ նախագահը հայտարարել է. «Ես իսլամական կուսակցությունների շարունակությունը չեմ, լինեն ջիհադիստական կազմակերպություններ կամ «Մուսուլման եղբայրներ», և ես չեմ հանդիսանում Արաբական գարնան շարունակությունը»։
Ալ-Ջուլանին հնարավորություն ուներ ապացուցել, որ փոխվել է, բայց նա նախընտրեց իրեն ենթակա ահաբեկչական խմբավորումների միջոցով իսկական ջարդեր կազմակերպել ալևիների, դրուզների նկատմամբ, հարձակումներ քրիստոնյա բնակչության կամ նրանց սրբավայրերի նկատմամբ, հարձակումներ քրդերի նկատմամբ։
Այս մարդը ընդամենը Էրդողանի գործիքն է, որը պետք է լուծի Թուրքիայի հարավային սահմանների անվտանգության հարցը, ինչպես նաև Սիրիան վերածի թուրքական կցորդի։
Դե հայերի մեջ էլ կլինեն այս մարդուն համակրողներ, բայց դրանք այն մարդիկ են, ովքեր վաղուց չեն բնակվում Սիրիայում, և սովոր են հեռվից խորհուրդներ տալ Սիրիայում բնակվողներին»։