Միջնակարգ դպրոցի տնօրենը մեղադրվում է հափշտակության մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականից 2024 թվականը Շիրակի մարզի «Լեռնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, ի պաշտոնե ունենալով հիշյալ կազմակերպության գույքը՝ ներառյալ ֆինանսական միջոցները տնօրինելու լիազորություններ, 2023 թվականի ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը՝ իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր 485,000 ՀՀ դրամ գումար: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:

 Մասնավորապես՝ 2023 թվականին հիշյալ անձը ջեռուցման սեզոնային բանվորի հաստիքին է գրանցել աշխատողի, ով չի իրականացրել տվյալ հաստիքով սահմանված պարտականությունները, սակայն տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, տեղյակ լինելով այդ մասին, հանձնարարել է վճարել աշխատավարձ:

Բացի այդ, 2023 թվականին նույն դպրոցի տնտեսվարի հաստիքին է նշանակել մեկ այլ անձի, ով իր աշխատանքային պարտականությունները սկսել է իրականացնել 2024 թվականի հունվարի 1-ից: Դպրոցի տնօրենը, տեղեկացված լինելով վերը նշվածի մասին, հանձնարարել է նախորդող չորս ամիսների համար վճարել աշխատավարձ՝ այդ կերպ կատարելով 404.000 ՀՀ դրամի հափշտակություն։

 Միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Եթե Պուտինը չդադարեցնի պատերազմը, տնտեսական պատերազմ կսկսենք․ Թրամփ Մեր դաշնակիցներին մղում ենք դաշինքների՝ մեր թշնամիների հետ․ Արա Պողոսյան Արսեն Թորոսյանի պատգամավորական լիազորությունները դադարել են #ՀԻՄԱ․ Առավոտ 7։30 Նիկոլն իր ժողովրդին հանել, գցել էր փողոց․ Արա Վարդանյան (video) Պուտինը և Էրդողանը կարող են հանդիպել Չինաստանում Թալանել են «Կասադել» խանութը. գողացել են չհրկիզվող պահարանը, որում եղել է խոշոր չափի գումար Մեկնարկել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի գործով դատական նիստը Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի առաջատարն է՝ ավելի քան 22% մասնաբաժնով Դեղեր եմ խմել, եկել եմ․ Ռուբեն Հակոբյանը՝ դատարանում (video) Հայաստանը լուրջ հետևանքների կբախվի, եթե խախտի Վաշինգտոնի պայմանավորվածությունները. Ալիև Եթե մենք մեր ժողովրդին ճանաչեինք, իշխանափոխության չէինք հասցնի․ Արմեն Աշոտյան (video) Ռոմանոս Պետրոսյանը գլխատել է ՀԷՑ-ը՝ լցնելով այնտեղ պարտված ՔՊ ականների․ Ղազինյան (video) Ավելի լավ է՝ հրապարակված ձայնագրությունը պոռնո լիներ, քան այն՝ ինչ մենք լսեցինք․ Արմեն Աշոտյան (video) 1 ժամ անգամ Ռուբեն Հակոբյանը չպետք է գտնվի այդ անմարդկային բանտախցում․․․ Զարուհի Փոստանջյան (video) #ՀԻՄԱ․ Ասեմ՝ Նիկոլից ազատվելուց հետո կետ առ կետ ոնց է լինելու․ Արմեն Աշոտյան (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանն էլ հարց չի տալու Փաշինյանին․ սա վերջին օրերն են նրա․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ես կբացահայտեմ․ Սամվել Կարապետյանը 70 միլիարդ իրեն հասանելիք շահույթից հրաժարվել է․ Ղազինյան (video) Այս մարդը ընդամենը Էրդողանի գործիքն է, որը պետք է լուծի Թուրքիայի հարավային սահմանների անվտանգության հարցը Այժմ, երբ Թրամփը իր անունը տվել է «Զանգեզուրի միջանցքին», վստահ եմ՝ այն կիրականացվի մոտ ապագայում. Ալիև Միջնակարգ դպրոցի տնօրենը մեղադրվում է հափշտակության մեջ Ռուբիոն Իսրայելի արտգործնախարարի հետ կքննարկի Գազայի կարգավորման հարցը. Reuters Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերսկսել է աշխատանքն Իրանի միջուկային օբյեկտներում ՀԷՑ-ի շուրջ իրավիճակը թեժանում է․ «Կառավարությունը ընդունել է, որ պարտվել է» (video) Կիրանցի դպրոց այս տարի շուրջ 50 աշակերտ կհաճախի, սակայն բնակիչները մտահոգ են․ սպասում են հնարավոր էսկալացիայի Իրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ անուղղակի բանակցությունները, եթե ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հարձակումը չկրկնվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am