Ռուբիոն Իսրայելի արտգործնախարարի հետ կքննարկի Գազայի կարգավորման հարցը. Reuters

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախատեսում է օգոստոսի 27-ին հանդիպել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ՝ քննարկելու Գազայի հատվածում հակամարտության կարգավորման ուղիները: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պետքարտուղարության ներկայացուցչին:
Նշվում է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնում: