Բամբակաշատի խաչմերուկում միմյանց է բախվել 3 ավտոմեքենա․ կա 4 վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 15։30-ի սահմաններում Արմավիր-Նալբանդյան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Բամբակաշատի խաչմերուկում, բախվել են 63-ամյա Ալբերտ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի, 28-ամյա Նորիկ Ղ․-ի վարած «BMW X5» մակնիշի և 75-ամյա Անդրանիկ Գ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW X5»-ի և «Mercedes»-ի դիմացի անվահեծանները պոկվել և շպրտվել են, իսկ վերջինը մասամբ հայտնվել է առվակի մեջ։
Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։