Չնայած օգոստոսը մոտենում է ավարտին, բայց ամառը չի նահանջում․ Սուրենյան

Առաջիկա հինգ օրերին Հայաստանի տարածքում տեղումներ չեն լինի, ջերմաստիճանը չի նվազի, օգոստոսի 30-ից սեպտեմբերից 1-ը ջերմաստիճանը կբարձրանա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Չնայած օգոստոսը մոտենում է ավարտին, բայց ամառը չի նահանջում» ,- ասաց Գագիկ Սուրենյանը։