Նիկոլ Փ​աշինյանի խաբուսիկ խոստումները՝ գոյություն չունեցող խաղաղության մասին. Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Օգոստոսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ժողովրդին, հանդես եկավ խաղաղության վերաբերյալ մի շարք մոլորեցնող և պարտվողականհայտարարություններով։ Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած իր հանդիպումից հետո Փաշինյանը կեղծորեն հայտարարեց, թե խաղաղություն է բերել Հայաստան։ Հայերը խորհուրդ են տալիս. «Ջուրը չտեսած մի՛ բոբիկացեք», մինչդեռ ամերիկացիներն ասում են. «Երբեք մի՛ հաշվեք ձեր հավերը, նախքան դրանց ծնվելը»։

Այլ կերպ ասած՝ մի՛ շտապեք վաղաժամ եզրակացություններ անել։ Տեսնելով, որ ոչ ոք լուրջ չէր ընդունում իր պատրանքային խաղաղության մասին պնդումները, Փաշինյանը վերջապես անցած շաբաթ խոստովանեց, որ խաղաղությունը դեռ շատ հեռու է. «Ես և Ադրբեջանի նախագահն ընդունեցինք անհրաժեշտությունը շարունակելու հետագա գործողությունները հասնելու Խաղաղության Համաձայնագրի ստորագրմանը և վերջնական վավերացմանը»։ Նախագահ Իլհամ Ալիևը հաստատեց նույն միտքը, երբ Սպիտակ տանը հանդիպումից քիչ անց կրկին պահանջեց, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, նախքան ինքը կկարողանա ստորագրել պայմանագիրը։

Օգոստոսի 18-ին Փաշինյանը, իր ուղերձում ժողովրդին, պաշտպանեց Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող առաջարկվող ճանապարհը՝ հայտարարելով, որ այն «հիմնված է պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա»։ Իրականում, նա համաձայնում է Հայաստանի տարածքի կենսական նշանակություն ունեցող մի հատվածի վերահսկողությունը հանձնել օտար պետության՝ 99 տարով, ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Եթե Փաշինյանի նպատակն ադրբեջանցիներին Հայաստանի տարածքով անցնելու հնարավորություն տալն է, ապա ինչո՞ւ նրանց տրամադրել ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող «անխոչընդոտ հաղորդակցությունը», ինչը նշանակում է՝ սահմանին չստուգել նրանց անձնագրերն ու ուղեբեռը։ Քանի որ համաձայնագիրը, իբր, «փոխադարձության սկզբունքով» է, ապա ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող նմանատիպ «անխոչընդոտ հաղորդակցություն» Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան։ Հայ հասարակությանը հետագա զիջումների համար նախապատրաստելու նպատակով Փաշինյանը հայտարարեց.

«Մենք սահմանի հատման պարզեցումների պատրաստակամություն ենք հայտնել»։ Սա քողարկված մեղմաբանություն է, որը նշանակում է՝ զրկել Հայաստանին ցանկացած վերահսկողությունից ադրբեջանցիների կողմից հայկական սահմանը հատելու նկատմամբ։ Նախկինում նա հայտարարել էր, որ պատրաստ է «հեշտացնել» նրանց տարանցումը Հայաստանի տարածքով։ Փաշինյանը պատրանքներ էր փայփայում, որ Հայաստանն ու Ադրբեջանը «կնախանշեն պայծառ ապագայի ուղի… որը կանխորոշված չէ անցյալի հակամարտությամբ», պնդելով, որ «մեր ժողովուրդների համար վերջապես ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ…»:

Նա երկու անգամ հայտարարեց, թե «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել»: Առանց իրական խաղաղություն ձեռք բերելու՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի պաշտպանական բյուջեն էականորեն չի ավելանալու, եթե ընդհանրապես ավելանա, մինչդեռ Ալիևը, որի բանակն արդեն զինված է մինչև ատամները, ծրագրում է միլիարդավոր դոլարների արժողությամբ ժամանակակից զենքեր գնել: Ամենաանզգա ձևով Փաշինյանը հորդորեց հայերին դադարեցնել 2020 թվականի պատերազմում իրենց ընտանիքի անդամների կորուստը սգալը. «Մեր նահատակներին խնկարկելու և սրբացնելու, նրանց հիշատակի հետ հարաբերվելու մեր ձևն անգամ պիտի կաթիլ–կաթիլ, միլիմետր առ միլիմետր փոխվի»։

Փաստացի, նա վշտակիր մայրերին ասում է՝ մոռանալ իրենց որդիների կորուստը։ Ուղերձը հետևյալն է՝ «Կերեք, խմեք, քեֆ արեք…»։ Փաշինյանն անտեսեց 2021-2022 թվականներից Ադրբեջանի կողմից Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքի գրավումը՝ պնդելով, թե կան նաև ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ՝ նախքան Ալիևի կողմից նման պահանջի ներկայացումը։ Նա միամտորեն հույս հայտնեց, որ տարածքների փոխանակման հարցը կլուծվի ապագա սահմանազատման ժամանակ։ Փաշինյանը նույնիսկ արդարացրեց նախաստորագրված խաղաղության պայմանագրից Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջի բացակայությունը՝ պնդելով, թե գերիների ցանկացած հիշատակում կուշացնի նրանց ազատումը:

Իրականում ճիշտ հակառակն է: Փաշինյանը ոչինչ չի արել նրանց ազատ արձակման համար՝ վախենալով, որ նրանք ազատվելով, կարող են մարտահրավեր նետել իր անկայուն իշխանությանը: Վերջին սադրանքով, Փաշինյանը համարձակվեց կոչ անել հայերին ապստամբել իր իշխանության դեմ, եթե նրանք դեմ են իր կողմից Արցախի հանձնմանը։ Հակառակ դեպքում, նա պնդեց, որ «ժողովուրդը համաձայն է ինձ հետ»։ Սա կեղծ ենթադրություն է, քանի որ բնակչության ճնշող մեծամասնությունը նրան չի աջակցում, ինչպես ցույց են տալիս բազմաթիվ հարցախույզեր։ Ցավոք, մարդիկ լիովին հիասթափվել են և չեն ցանկանում որևէ առնչություն ունենալ քաղաքական հարցերի հետ։

Փաշինյանը նսեմացրեց Ղարաբաղյան պայքարը՝ կեղծորեն պնդելով, որ այն «որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար»։ Այսպիսով, նա փաստորեն խոստովանեց, որ ինքն էլ ծառայել է որպես «գործիք» օտար տերությունների համար, երբ 2019-ին հայտարարել է․ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Այժմ նա «անիրատեսական» է համարում Արցախի հայերի հնարավոր վերադարձը իրենց հայրենիք և նույնիսկ ասում է, որ այս հարցի բարձրացումը վտանգավոր է, վնասակար Հայաստանի և Ադրբեջան հարաբերությունների համար և «երկու պետությունների միջև դառնալու է լարվածության նոր աղբյուր»։ Նա բացահայտեց, որ «իմ այս պատկերացումը կիսել եմ նաև պաշտոնական Բաքվի հետ։

Եվ արձանագրում եմ, որ այո՛, դա վտանգավոր և վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար»։ Փաշինյանն իր կեղծ հայտարարությունների շարքը եզրափակեց հայ ժողովրդին ուղղված հետևյալ պարտվողական ուղերձով. «Քո պարտությունն անխուսափելի է, ու դու անխուսափելիորեն կպարտվես, որովհետև անվերջ հաղթել հնարավոր չէ»։ Հայաստանի 2020 թվականի աղետալի պարտությունից հետո ես կոչ եմ արել Փաշինյանին անհապաղ հրաժարական տալ։ Ղեկավարը, որը պատասխանատու է նման խոշոր աղետի համար, զուրկ է իր երկրի կենսական շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ բարոյական հեղինակությունից և ոգու տոկունությունից։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Ռոմանոս Պետրոսյանը գլխատել է ՀԷՑ-ը՝ լցնելով այնտեղ պարտված ՔՊ ականների․ Ղազինյան (video) Ավելի լավ է՝ հրապարակված ձայնագրությունը պոռնո լիներ, քան այն՝ ինչ մենք լսեցինք․ Արմեն Աշոտյան (video) 1 ժամ անգամ Ռուբեն Հակոբյանը չպետք է գտնվի այդ անմարդկային բանտախցում․․․ Զարուհի Փոստանջյան (video) #ՀԻՄԱ․ Ասեմ՝ Նիկոլից ազատվելուց հետո կետ առ կետ ոնց է լինելու․ Արմեն Աշոտյան (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանն էլ հարց չի տալու Փաշինյանին․ սա վերջին օրերն են նրա․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ես կբացահայտեմ․ Սամվել Կարապետյանը 70 միլիարդ իրեն հասանելիք շահույթից հրաժարվել է․ Ղազինյան (video) Այս մարդը ընդամենը Էրդողանի գործիքն է, որը պետք է լուծի Թուրքիայի հարավային սահմանների անվտանգության հարցը Այժմ, երբ Թրամփը իր անունը տվել է «Զանգեզուրի միջանցքին», վստահ եմ՝ այն կիրականացվի մոտ ապագայում. Ալիև Միջնակարգ դպրոցի տնօրենը մեղադրվում է հափշտակության մեջ Ռուբիոն Իսրայելի արտգործնախարարի հետ կքննարկի Գազայի կարգավորման հարցը. Reuters Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերսկսել է աշխատանքն Իրանի միջուկային օբյեկտներում ՀԷՑ-ի շուրջ իրավիճակը թեժանում է․ «Կառավարությունը ընդունել է, որ պարտվել է» (video) Կիրանցի դպրոց այս տարի շուրջ 50 աշակերտ կհաճախի, սակայն բնակիչները մտահոգ են․ սպասում են հնարավոր էսկալացիայի Իրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ անուղղակի բանակցությունները, եթե ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հարձակումը չկրկնվի Մարտական դիրքում երեք զինծառայողի սպանության գործով կհարցաքննվեն մեղադրյալները․ շարժառիթը նեղ անձնական է Եհովայի վկայի հետ ամուսնությունն ավարտվում է բաժանությամբ, ողբերգությամբ․ Հայր Զաքարիա Ճահճացած մտածելակերպով մարդիկ շարունակում են նախկին համակարգի արդյունավետ աշխատանքը. Առաքելյան Բամբակաշատի խաչմերուկում միմյանց է բախվել 3 ավտոմեքենա․ կա 4 վիրավոր Չնայած օգոստոսը մոտենում է ավարտին, բայց ամառը չի նահանջում․ Սուրենյան ԱՄՆ-ն հույս ունի մինչև տարեվերջ հասնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծման Սյունիքում ծննդյան տարեդարձը նշելուց հետո 17 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սամվել Կարապետյանի փողերով Ռոմանոս Պետրոսյանն ու՞մ է լավություն անում․․․ Ղազինյան (video) Ամառը չի նահանջում․․․ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան (video) Ասեմ՝ ինչու Սամվել Կարապետյանը չի պատժում Փաշինյանին ու Ռոմանոս Պետրոսյանին․ Ղազինյան (video) Երկրագնդի ամենատաք վայրը եղել է Իրանում, իսկ ամենացուրտ վայրը՝ Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am