Սա Ադրբեջանի Հանրապետության ՀԵՐՈՍ է. Արգամ Պողոսյան

Արգամ Պողոսյանը գրում է. ՀԵՐՈՍԸ

 

 

Տարբեր մարդիկ սրան տարբեր կերպ են բնութագրում՝ սկսած ազգի փրկչից, վերջացրած ազգի դավաճանով: Ես, անձամբ, ինձ համար մեկընդմիշտ արձանագրել եմ՝ սա ՀԵՐՈՍ Է:

Անվերապահորեն ընդունում եմ, որ սա պրոֆեսիոնալ պատրաստություն անցած, սառը և հավասարակշռված դատողությամբ ՀԵՐՈՍ գործիչ է, բայց մի լրացուցիչ ճշգրտմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության ՀԵՐՈՍ !
Ադրբեջանի 100-ամյա պատմության ընթացքում չի եղել Ադրբեջանի շահերն այսպես փրփուրը բերանին և ատամներով պաշտպանող գործիչ՝ ոչ ադրբեջանցի և ոչ էլ նամանավանդ՝ այլազգի…սա արդեն տալիս անցնում է թե՛ հայր ու որդի Ալիևներին, թե՛ երկու Բաղիրովներին և թե՛ Նարիմանովին : Այդ երկիրը սրան իրապես կարող է շնորհել «Ադրբեջանի ազգային հերոս» կոչում և պարգևատրել բարձրագույն՝ «Հ. Ալիեվի շքանշանով»՝ պաշտոնապես դասելով սրան իր էթնոսի լավագույն զավակների հետ նույն շարքում: Դա ոչ միայն կլինի սրա գործունեության ամենաարդարացի գնահատականը, այլև այս երկրագնդի վրա երբևէ շնորհված «Ազգային հերոս» կոչումի ամենաարժանի դեպքերից մեկը:

 

 

Սա հանուն Ադրբեջանի պատրաստ է ամեն ինչի, սա հաճույքից հալվելով Ադրբեջանին է նվիրել Արցախն ու անսպառ եռանդով լծվել է նույնը Հայաստանի հետ անելու գործին: Սա պատրաստ է իր իշխանության երաշխավորին՝ Իլհամին Հեյդարիչին նվիրել ամենքին ու ամեն ինչ՝ ընդհուպ… ինքներդ ձևակերպեք :

Արցախի հանձնելը մարսած մի քանի երկրների գործակալը, հանձնարարությունը գերազանց կատարածի երջանիկ ժպիտը դեմքին Հայ ազգին բացատրում է Արցախի հանձնումից արդեն իսկ քաղած և Հայաստանի հանձնումից սպասվելիք օգուտները, ու մի կերպ է զսպում «կեցցե՛ հայ-թյուրքական եղբայրությունը, burada gelecek var» գոռալու իր անհագ ցանկությունը…դեմքից էլ կաթում է, որ գոհ է՝ անչա՜փ գոհ, մի 4-5 միլիարդ դոլարանոց գոհունակություն է:

Կարճ ասած, սա ՀԵՐՈՍԱԿԱՆ սառնասրտությամբ վերջնականապես թաղում է Հայաստանի Հանրապետությունը, որն ընթացքի մեջ է: Սրա գործուն ջանքերի շնորհիվ Պետությունը վաղուց արդեն կազմալուծված, կաթվածահար վիճակում է: Կազմալուծված չլիներ, այդ պետության ԱԱԾ-ն սրան, որպես Ազգի, Պետության և Հայրենիքի դավաճանի, նվազագույնը մի քանի անգամ պետք է ուղիղ եթերում ձերբակալած և մեկուսարան տեղափոխած լիներ՝ կամ 20թ. նոյեմբերին, կամ 22թ. Հոկտեմբերին՝ Պրահայից վերադառնալիս, կամ 23թ. սեպտեմբերին՝ Արցախի հայաթափման օրերին և կամ բոլորովին վերջերս՝ Վաշինգտոնից վերադառնալիս:

Սրանից 8-10 տարի առաջ մեկն ասեր, որ գալու է ժամանակ և Հայաստանի դե յուրե ղեկավարը գոհ ու երջանիկ դեմքով կհպարտանա Արցախի հանձնմամբ և ադրբեջանցիների հետ սպասվելիք եղբայրության հաստատմամբ, այդ մեկին գժի տեղ կդնեին և միգուցե հոգեբուժարան տեղափոխեին: Իսկ հիմա…հիմա ով հանդգնի զարմանալ կամ չհամաձայնվել սույն ՀԵՐՈՍԻ ասածների հետ՝ նույն պահից կհայտարարվի «կոռումպացված նախկին», որին պետք է ոչ թե հոգեբուժարան տանել, այլ պետք է անհապաղ ձերբակալել և դատել:

Այս սրբապիղծը հարկի-անհարկի շահարկելով Աստծո անունը, շա՜տ վաղուց իր հոգին ծախել է սատանային և հիմա գտնվելով նրա ուղիղ ենթակայության ներքո անում է այն ամենը, ինչ նա է թելադրում՝ ամենաուղիղ կերպով:

Սրան, որպես աղբ հայ ժողովրդի պատմության աղբանոց նետելը մեծագույն վիրավորանք կլինի այդ աղբանոցի հանդեպ:

Հետագայում, երբ վերականգնվի Հայոց պետականությունը, ուղնուծուծով հակահայ, Ադրբեջանի սույն ՀԵՐՈՍԻ արդի պահվածքի մասին հայկական տիրույթում չպետք է ընդհանրապես խոսել, սրա անուն ազգանունը հետագայում ընդհանրապես չպետք է արտաբերել և որևէ տեղ գրել…սրան պետք է պարզապես ջնջել Հայ ազգի պատմության տարեգրությունից և պարզապես մոռանալ՝ այնպես, կարծես չի եղել ընդհանրապես։

Դա հետագայում, իսկ հիմա…հիմա պետք է ամեն գնով վիժեցնել Ադրբեջանի Հանրապետության ՀԵՐՈՍԻ «փառահեղ» գործունեության վերջին արարը: Հիմա, պետք է նախ և առաջ Հայաստանը ազատագրվի թուրք-ադրբեջանական գերությունից, որում հայտնվել է սխալմունքի հետևանքով լույս աշխարհ եկած այս կեղտոտ սրիկայի՝ Ադրբեջանի Հանրապետության այս ՀԵՐՈՍԻ «հերոսական ջանքերի» արդյունքում:

Հայ ազգը դատապարտված է անել դա՝ որպես առաջին քայլ նսեմացված ազգային արժանապատվության և կորսված պետականության վերականգնման, հակառակ պարագայում, պետության կորստին անխուսափելիորեն կհետևի նաև ինքնության կորուստը»:

դիտվել է 189 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Ռուսաստանն էլ հարց չի տալու Փաշինյանին․ սա վերջին օրերն են նրա․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ես կբացահայտեմ․ Սամվել Կարապետյանը 70 միլիարդ իրեն հասանելիք շահույթից հրաժարվել է․ Ղազինյան (video) Այս մարդը ընդամենը Էրդողանի գործիքն է, որը պետք է լուծի Թուրքիայի հարավային սահմանների անվտանգության հարցը Այժմ, երբ Թրամփը իր անունը տվել է «Զանգեզուրի միջանցքին», վստահ եմ՝ այն կիրականացվի մոտ ապագայում. Ալիև Միջնակարգ դպրոցի տնօրենը մեղադրվում է հափշտակության մեջ Ռուբիոն Իսրայելի արտգործնախարարի հետ կքննարկի Գազայի կարգավորման հարցը. Reuters Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերսկսել է աշխատանքն Իրանի միջուկային օբյեկտներում ՀԷՑ-ի շուրջ իրավիճակը թեժանում է․ «Կառավարությունը ընդունել է, որ պարտվել է» (video) Կիրանցի դպրոց այս տարի շուրջ 50 աշակերտ կհաճախի, սակայն բնակիչները մտահոգ են․ սպասում են հնարավոր էսկալացիայի Իրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ անուղղակի բանակցությունները, եթե ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հարձակումը չկրկնվի Մարտական դիրքում երեք զինծառայողի սպանության գործով կհարցաքննվեն մեղադրյալները․ շարժառիթը նեղ անձնական է Եհովայի վկայի հետ ամուսնությունն ավարտվում է բաժանությամբ, ողբերգությամբ․ Հայր Զաքարիա Ճահճացած մտածելակերպով մարդիկ շարունակում են նախկին համակարգի արդյունավետ աշխատանքը. Առաքելյան Բամբակաշատի խաչմերուկում միմյանց է բախվել 3 ավտոմեքենա․ կա 4 վիրավոր Չնայած օգոստոսը մոտենում է ավարտին, բայց ամառը չի նահանջում․ Սուրենյան ԱՄՆ-ն հույս ունի մինչև տարեվերջ հասնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծման Սյունիքում ծննդյան տարեդարձը նշելուց հետո 17 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սամվել Կարապետյանի փողերով Ռոմանոս Պետրոսյանն ու՞մ է լավություն անում․․․ Ղազինյան (video) Ամառը չի նահանջում․․․ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան (video) Ասեմ՝ ինչու Սամվել Կարապետյանը չի պատժում Փաշինյանին ու Ռոմանոս Պետրոսյանին․ Ղազինյան (video) Երկրագնդի ամենատաք վայրը եղել է Իրանում, իսկ ամենացուրտ վայրը՝ Անտարկտիդայում Նիկոլ Փ​աշինյանի խաբուսիկ խոստումները՝ գոյություն չունեցող խաղաղության մասին. Հարութ Սասունյան ՀԷՑ նախկին տնօրենը մանրամասնում է․ Ղազինյանին պատասխանել են կառավարությունից․․․ (video) Ալիևը կրկին պնդում է՝ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, երբ ՀՀ-ն փոխի իր Սահմանադրությունը Հայաստանի համար Վաշինգտոնում ստորագրվածը խաղաղության և կայուն զարգացման երաշխիք է․ Ալիև
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am