Հայ հասարակությունը պետք է բացատրություններ պահանջի Բաքվից հնչող «միջանցքային» հայտարարության ֆոնին․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

 Վաշինգտոնյան հանդիպումից հետո հրապարակված հայկական և ադրբեջանական պաշտոնական մեկնաբանություններում կա մի վտանգավոր հակասություն։

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն այսօր հայտարարել է, որ Հայաստանը ընդունել է Ալիևի պահանջը՝ Նախիջևան տանող անխոչընդոտ ճանապարհ տրամադրելու մասին։ Սա, ըստ Բաքվի, ադրբեջանական «պատմական արդարության» հաղթանակն է։

 Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնից հետո վստահեցրել էր, թե ապաշրջափակումը լինելու է երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա։

Հակասությունը ակնհայտ է․

եթե Հայաստանը համաձայնել է, որ ադրբեջանցիները Սյունիքով անցնեն առանց հայ սահմանապահի կամ մաքսավորի վերահսկողության, ապա սա միջանցքային տրամաբանություն է, ինչը լրջագույն հարված է մեր ինքնիշխանությանը,

եթե ոչ, ապա Ադրբեջանի հայտարարությունները քաղաքական մանիպուլյացիա են և ճնշման գործիք՝ միջազգային հանրությանը ներկայացնելու իրենց օրակարգը։

Մտահոգիչ է այն, որ Փաշինյանի կառավարությունը մինչ օրս չի հրապարակել Վաշինգտոնում ստորագրված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին Թրամփ- Փաշինյան հուշագրի տեքստը:

Փաստաթուղթը գաղտնի պահելը, ցավոք, ավելի արժանահավատ են դարձնում Բաքվից հնչող հայտարարությունները։

Այս պայմաններում հասարակությունը լիովին իրավասու է պահանջելու ոչ միայն հստակ բացատրություններ, այլև պաշտոնական փաստաթղթերի հրապարակում։

Հայաստանի ապագան չի կարող որոշվել մեկ մարդու կողմից՝ փակ դռների հետևում․ նման որոշումները պետք է անցնեն հանրային վերահսկողության ու քաղաքական պատասխանատվության դաշտ։

դիտվել է 132 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Ռուսաստանն էլ հարց չի տալու Փաշինյանին․ սա վերջին օրերն են նրա․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ես կբացահայտեմ․ Սամվել Կարապետյանը 70 միլիարդ իրեն հասանելիք շահույթից հրաժարվել է․ Ղազինյան (video) Այս մարդը ընդամենը Էրդողանի գործիքն է, որը պետք է լուծի Թուրքիայի հարավային սահմանների անվտանգության հարցը Այժմ, երբ Թրամփը իր անունը տվել է «Զանգեզուրի միջանցքին», վստահ եմ՝ այն կիրականացվի մոտ ապագայում. Ալիև Միջնակարգ դպրոցի տնօրենը մեղադրվում է հափշտակության մեջ Ռուբիոն Իսրայելի արտգործնախարարի հետ կքննարկի Գազայի կարգավորման հարցը. Reuters Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերսկսել է աշխատանքն Իրանի միջուկային օբյեկտներում ՀԷՑ-ի շուրջ իրավիճակը թեժանում է․ «Կառավարությունը ընդունել է, որ պարտվել է» (video) Կիրանցի դպրոց այս տարի շուրջ 50 աշակերտ կհաճախի, սակայն բնակիչները մտահոգ են․ սպասում են հնարավոր էսկալացիայի Իրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ անուղղակի բանակցությունները, եթե ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հարձակումը չկրկնվի Մարտական դիրքում երեք զինծառայողի սպանության գործով կհարցաքննվեն մեղադրյալները․ շարժառիթը նեղ անձնական է Եհովայի վկայի հետ ամուսնությունն ավարտվում է բաժանությամբ, ողբերգությամբ․ Հայր Զաքարիա Ճահճացած մտածելակերպով մարդիկ շարունակում են նախկին համակարգի արդյունավետ աշխատանքը. Առաքելյան Բամբակաշատի խաչմերուկում միմյանց է բախվել 3 ավտոմեքենա․ կա 4 վիրավոր Չնայած օգոստոսը մոտենում է ավարտին, բայց ամառը չի նահանջում․ Սուրենյան ԱՄՆ-ն հույս ունի մինչև տարեվերջ հասնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծման Սյունիքում ծննդյան տարեդարձը նշելուց հետո 17 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սամվել Կարապետյանի փողերով Ռոմանոս Պետրոսյանն ու՞մ է լավություն անում․․․ Ղազինյան (video) Ամառը չի նահանջում․․․ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան (video) Ասեմ՝ ինչու Սամվել Կարապետյանը չի պատժում Փաշինյանին ու Ռոմանոս Պետրոսյանին․ Ղազինյան (video) Երկրագնդի ամենատաք վայրը եղել է Իրանում, իսկ ամենացուրտ վայրը՝ Անտարկտիդայում Նիկոլ Փ​աշինյանի խաբուսիկ խոստումները՝ գոյություն չունեցող խաղաղության մասին. Հարութ Սասունյան ՀԷՑ նախկին տնօրենը մանրամասնում է․ Ղազինյանին պատասխանել են կառավարությունից․․․ (video) Ալիևը կրկին պնդում է՝ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, երբ ՀՀ-ն փոխի իր Սահմանադրությունը Հայաստանի համար Վաշինգտոնում ստորագրվածը խաղաղության և կայուն զարգացման երաշխիք է․ Ալիև
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am