Իսրայելը Գազայի հիվանդանոցին կրկնակի հարվածելու դեպքով հետաքննություն է անցկացրել

Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Գազայի հատվածում «Նասեր» հիվանդանոցին կրկնակի հարված հասցնելու վերաբերյալ հետաքննության նախնական արդյունքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է BBC-ն, Իսրայելի պաշտպանության բանակը պնդել է, որ հիվանդանոցի տարածքում հայտնաբերվել է ՀԱՄԱՍ-ի կողմից տեղադրված տեսախցիկ։
Նշվում է, որ այդ տեսախցիկն օգտագործվում էր իսրայելական զինուժի գործունեությունը դիտարկելու նպատակով, իսկ զինվորականները հարվածներ են հասցրել այդ սպառնալիքը վերացնելու համար։
Իսրայելի զինվորականները հայտարարել են նաև, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետաքննություններ՝ մի քանի բացթողումներ ուսումնասիրելու համար։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։