Իրանը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները միջուկային հարցի շուրջ

Իրանը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները միջուկային հարցի շուրջ, եթե վստահ լինի, որ հարձակումը չի կրկնվի, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Մենք պետք է երաշխիքներ ստանանք, որ դրանք կլինեն ազնիվ և արդար բանակցություններ, որոնք կհամապատասխանեն երկու կողմերի շահերին և հիմնված կլինեն փոխադարձ շահի վրա, ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։