Ադրբեջանի հատուկ ջոկատայինները Թուրքիայում վերապարտրաստում են անցնում

Ադրբեջանի հատուկ ջոկատայինները Թուրքիայի Իսպարտա քաղաքում վերապարտրաստման կուրս են անցնում, տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը։
Հաղորդվում է, որ զինծառայողները «կյուրացնեն մարտական գործողությունների ժամանակակից մեթոդներն օրվա ցանկացած ժամին և տարբեր պայմաններում, ինչպես նաև կուսումնասիրեն նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները»։