15․000 պայուսակ, 15․000 ժպիտ․ ինչու՞ է իշխանությունը փորձում սևացնել Կարապետյանի նախաձեռնությունը

Հայաստանի գործող իշխանությունները կրկին հայտնվել են հասարակական քննադատության թիրախում՝ փորձելով զրպարտանքի ու ծաղրի միջոցով սևացնել բարեգործական նախաձեռնությունը։ Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հերթական ծրագրին՝ այն փորձելով ներկայացնել որպես քաղաքական հաշվարկ։ Խոսքը վերաբերում է Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանի և Գիտելիքի օրվա կապակցությամբ շուրջ 15․000 առաջին դասարանցիներին դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ նվիրելուն։ Այս մասին գրում է Past.am-ը։

Սակայն, ինչպես հաճախ է պատահում, իշխանության ներկայացուցիչի գրառումն ավելի շատ ծաղրի է արժանացել հենց հասարակության կողմից։ Օգտատերերը հիշեցրել են, որ նման նվերները շատ ընտանիքների համար իրական աջակցություն են, հատկապես գյուղական համայնքներում։

Օգտատեր Արմեն Ֆահրադյանը գրել է․ «…Ինչո՞ւ եք ծնողներին ու իրենց արժանապատվությանը կպնում։ Հասարակ գյուղացու համար, ով դպրոց է ճանապարհում մի քանի երեխա, թեկուզ 5000 դրամի աջակցությունն էլ մեծ բան է։ Դուք 15․000-ի անեիք»։

Մեկ այլ օգտատեր՝ Արմինե Նավոյանը, արձանագրել է․ «Եթե դուք ինչ-որ բան եք արել, դա արել եք համայնքային բյուջեից, ոչ թե անձնական գրպանից։ Եթե սա ընտրակաշառք է, հիշեցնեմ՝ ժամանակին մեկն էլ կար ջեմ էր բաժանում ու երկրի ղեկավար չդարձավ դրանով։ Ձեր իշխանությունը սովոր է բոլորին քննադատել, ցանկացած բանի տակ ենթատեքստ փնտրել»։

Բազմաթիվ մեկնաբանություններում մարդիկ նշում են, որ նման նվերները առաջնային կարիք են փակել հազարավոր ընտանիքների համար։ «Միգուցե վարկաբեկելու փոխարեն կազմակերպեիք ու բոլոր առաջին դասարանցիներին ձեր ասած 5000 դրամանոց պայուսակներն ու պիտույքները նվիրեիք, ու տեսնեիք երեխաների ուրախ աչուկները», – գրել է մեկ այլ օգտատեր։

Իսկ մինչ օգտատերերը պաշտպանել են Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը, իշխանամետ լրատվամիջոցները տարածել են ակնհայտ բեմադրված տեսանյութեր, որտեղ իբր մարդիկ այրում են ստացած պայուսակները։ Սա էլ ավելի մեծ դժգոհություն է առաջացրել։

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը հիշեցրել է, որ «Տաշիր» հիմնադրամի այս նախաձեռնությունը նորություն չէ․ «Արդեն 30 տարուց ավելի է, Կարապետյանները դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են նվիրում Հայաստանի առաջին դասարանցիներին։ Ընդհանուր առմամբ ավելի քան 70․000 երեխա տարիների ընթացքում այդ նվերը ստացել է։ Նույնիսկ այսօր դպրոց գնացող շատ փոքրիկների ծնողները ժամանակին եղել են այդ նախաձեռնության շահառուներ»։

Այսպիսի ծրագրերը ոչ միայն սատարում են սոցիալապես անապահով ընտանիքներին, այլև երկարամյա ավանդույթ են, որն իրական արդյունք է տալիս։ Բայց իշխանության անարդյունավետ սոցիալ-տնտեսական քաղաքականության պայմաններում անգամ այս պարզ մարդասիրական քայլը դարձել է թիրախ՝ քաղաքական շահարկումների համար։

Հասարակական արձագանքը, սակայն, ցույց է տալիս, որ մարդիկ գնահատում են ամեն մի գործ, որը թեթևացնում է իրենց հոգսը։ Իսկ եթե իշխանությունը շարունակի ծաղրել բարեգործությունը, ապա իր իսկ հեղինակությունն ավելի է խարխլելու։

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Հրազդանի ԳԱՅ-ի նախկին պոստի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ները. կան վիրшվորներ Իսրայելը Գազայի հիվանդանոցին կրկնակի հարվածելու դեպքով հետաքննություն է անցկացրել Բաքվում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսը Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախության օրը, սպասվում է հանրահավաք Խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից խթան է հանդիսացել «խաղաղության գործընթացին»․ Բայրամով Վախի աչքերը մեծ են լինում: Երկու վախն էլ մի մահ է Փաստացի փրկվել ենք մահից. ուղևորը պատմել է Փարիզ-Երևան չվերթը սպասարկող օդանավի անսարքության մասին. abcmedia.am Արտահոսած զեկույց. 44-օրյա պատերազմում Ադրբեջանը բելառուսական զենքով հայկական 11 ԱԹՍ է խոցել. Hetq.am ՆԳՆ պաշտոնատար անձինք կաշառք են վերցրել Իրանը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները միջուկային հարցի շուրջ Լիբանանում նախատեսում են մինչև տարեվերջ զինաթափել բոլոր կիսառազմական խմբավորումներին Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կnրծանիչ արտադրող 4-րդ երկիրը ՌԴ-ն Հայաստանի հետ նավիգացիոն կնիքների կիրառման նախագիծ կիրականացնի ԱՄՆ-ն ամրապնդվում է Հարավային Կովկասում, Իրանը դա համարում է սպառնալիք, իսկ Մոսկվան զգուշանում է․ Washington Times Չնայած բոլոր դժվարություններին, անհամաձայնություններին Ալիևի պահանջը ընդունվել է Հայաստանի կողմից. Ասադով Տնային կալանքը չի կարող դիտվել որպես վերջնական արդարացում, սա ընդամենը նվազ վնասակար միջոց է. Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմ Ադրբեջանի հատուկ ջոկատայինները Թուրքիայում վերապարտրաստում են անցնում Ադրբեջանը օկուպացված Արցախում ոչնչացրել է Հովհաննես Այվազովկսու հուշարձանը Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի Սահմանադրությունը՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար 15․000 պայուսակ, 15․000 ժպիտ․ ինչու՞ է իշխանությունը փորձում սևացնել Կարապետյանի նախաձեռնությունը Բաքուն ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը, պետք է կանխել․ դիմում՝ Գերմանիային ԵՄ-ն օգոստոսի 28-30-ը կքննարկի Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Ձերբակալվել է Արագածոտնի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկի օգնականը Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը» Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից մոտ 50 պաղեստինցի է զոհվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am