Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից մոտ 50 պաղեստինցի է զոհվել

Գազայի առողջապահական աղբյուրները հայտնել են, որ օգոստոսի 26-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 48 պաղեստինցի, վիրավորվել են տասնյակ մարդիկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։Համաձայն տեղեկությունների՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է 75 զոհ և 370 վիրավոր։ Գազայի Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ սովի և թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 303-ի, որոնց թվում 117-ը երեխաներ են։Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտնել է, որ Արևմտյան ափի Ռամալլահ և ալ-Բիրա քաղաքների վրա իսրայելական ուժերի կողմից իրականացված հարձակման ժամանակ վիրավորվել է 58 պաղեստինցի։
Կարմիր մահիկի փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը խոչընդոտում են իրենց անձնակազմին հասնել Ռամալահի կենտրոնում և ալ-Բիրա քաղաքների պաշարված տարածքում գտնվող վիրավորներին։Իսրայելի հեռուստառադիոհեռարձակող մարմինը հայտարարել է, որ բանակը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Ռամալլահ քաղաքում։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 62819 հազարի, վիրավորվել է 158629 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։