Կատարը հայտարարել է, որ Իսրայելը դեռևս պաշտոնապես չի արձագանքել Գազայում հրադադարի մասին առաջարկին

Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին օգոստոսի 26-ին հայտարարել է, որ միջնորդները դեռևս սպասում են Իսրայելի պաշտոնական արձագանքին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Ալ-Անսարիի խոսքով՝ Իսրայելը ո՛չ ընդունել է ՀԱՄԱՍ-ի կողմից հաստատված առաջարկը, ո՛չ մերժել, ո՛չ էլ առաջարկել այլընտրանք և, ենթադրաբար, չի ցանկանում անել դա։
«Առաջարկը ներկայացվել է։ Այս առաջարկը 98%-ով համապատասխանում է այն պահանջներին, որոնք իսրայելցիները ներկայացրել են մի քանի շաբաթ առաջ։ Հենց նրանք այժմ չեն արձագանքում։ Հետևաբար, ամբողջ պատասխանատվությունը կրում է իսրայելական կողմը, որը չի արձագանքել միջնորդների կողմից ներկայացված և ՀԱՄԱՍ-ի կողմից հաստատված պաշտոնական առաջարկին», – լրագրողներին ասել է նա։
Ալ-Անսարին ընդգծել է, որ միջնորդների միջև շփումը շարունակվում է Գազայի հատվածում հրադադարի հասնելու համար՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։